Բագրատ սրբազանը Մարտի 1-ից բավարար տեղյակ չէ՝ գուցե երկրում չէր․ հունիսի 12-ը հավասար էր ոչ թե դրան, այլ՝ Երանոսյանի նռնակի կիրառմանը․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.07.2026 | 23:29
СHP-ի նկատմամբ ճնշումների ֆոնին՝ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտնել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
22.07.2026 | 23:22
Հայ հրաձիգները ևս մեկ ոսկե մեդալ նվաճեցին ԱԱ-ում
22.07.2026 | 23:17
Իտալական շուկա հայկական արտադրանքի մուտքը՝ հայ-իտալական քննարկումների օրակարգում
22.07.2026 | 23:06
Էլեկտրամատակարարման ընդհատումներ Երևանում ու մարզերում
22.07.2026 | 23:05
Ֆրանսիայում մահացել է Էփշթեյնի համար աղջիկներ, ենթադրյալ, հավաքագրողը
22.07.2026 | 22:52
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Եվրոպայի չեմպիոն դարձած մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականին
22.07.2026 | 22:41
Հայաստանի և Փարիզի միջև համագործակցության ընդլայնման հարցերը քննարկվել են քաղաքապետարանում
22.07.2026 | 22:32
Բաքուն համագործակցում է Կիևի հետ հակառուսական պատժամիջոցների պահպանման հարցով․ Ուկրաինայի դեսպան
22.07.2026 | 22:19
43 մլն դրամ՝ «Մերիդիան»-ի հարակից 4000 քմ տարածքի ասֆալտապատման համար․ աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև հոկտեմբեր
22.07.2026 | 22:10
Էջմիածնում բնակարանային գողության կասկածանքով 29-ամյա երիտասարդ է ձերբակալվել
22.07.2026 | 21:59
OpenAI-ի ԱԲ նոր մոդելները վերահսկողությունից դուրս են եկել և հաքերային հարձակում իրականացրել
22.07.2026 | 21:48
Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
22.07.2026 | 21:37
ԿԸՀ-ն պարզաբանել է Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու վերաբերյալ դատախազության միջնորդության որոշումը
22.07.2026 | 21:26
Արարատում 2 համայնքային հողամաս անհատույց կփոխանցվի «ՄԼ Մայնինգ»-ին․ ընկերությունը կկառուցի 198 բնակարան, 48-ը կհանձնի համայնքին
22.07.2026 | 21:15
Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց․ գլխավոր դատախազը կգնա՞ խորհրդարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ընդդիմադիր շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է․ «Հունիսի 12-ը հավասար է մարտի 1-ին։ Այս մարդկանց ճակատից այդ խարանը պիտի դուրս չգա։ Այո, հունիսի 12-ը նոր մարտի 1-ն է»։ Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցին հարց ուղղեցինք, թե ըստ նրա՝ ինչքանո՞վ են համեմատելի հունիսի 12-ին ոստիկանների կողմից հատուկ միջոցների կիրառումը, ուժային գործողությունները մարտի 1-ի հետ, որի ժամանակ 10 մարդ է զոհվել։

«Բագրատ սրբազանը Մարտի 1-ից բավարար տեղեկացված չի եղել՝ գուցե երկրում չէր այն ժամանակ։ Հունիսի 12-ը հավասար չէր 2008-ին, այն նման էր 2018-ի ապրիլին Երանոսյանի կողմից նռնակի կիրամանը։ Այս ոստիկանությունը ստեղծել են նախորդ ղեկավարները։ Դաշնակներն ու ՀՀԿ-ականները նո՞ր են իմացել, որ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել, նո՞ր եք գլխի ընկել։ Ձեր կաշվին հասավ, նոր խոսեցիք, սա էն թարս աճած խիարն է։ Հնձում եք ձեր ցանածը»,- ասաց իրավապաշտպանը։

Տասնյակ ՀԿ-ներ և քաղհասարակության ներկայացուցիչներ, հանդես գալով կատարվածը դատապարտող հայտարարությամբ, նախ նշել են, որ ոստիկանության ապօրինի գործողությունները անմիջականորեն հրահանգվել են Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի կողմից․

«Թեև հավաքի ընթացքում իրարանցման և հրմշտոցի արդյունքում հավաքի խումբ մասնակիցների և կազմակերպիչների կողմից բռնի գործողություններ կատարվեցին, այդ թվում՝ Սիրահարների այգու պարիսպները կոտրելը, ոստիկանների ուղղությամբ առարկաներ նետելը, Ոստիկանությունը նշված ցուցարարներին մեկուսացնելու փոխարեն, ըստ էության, առանց պատշաճ նախազգուշացման հատուկ միջոց` նռնակներ գործադրեց հավաքի մասնակիցների, այդ թվում խաղաղ մասնակիցների և հավաքը լուսաբանող լրագրողների նկատմամբ»։

Նինա Կարապետյանցը  կարծիք հայտնեց․ «Եթե Լևոն Երանոսյանին դատապարտեին հատուկ միջոցներ կիրառելու համար, գեներալները չէին կատարի ապօրինի հրամանները, նպատակային կիրառել են մարդկանց վրա։ Վարչապետն ասաց՝ ամեն ինչ օկ է, անգամ իրեն ձերբակալածներին պատասխանատվության հարց չի բարձրացրել, ոստիկանության քայլերը օրինական են, Երանոսյանը՝ ձեզ վկա։ Եվ ոստիկանությունը հասկացավ՝ երաշխիք է ստացել։ Փաշինյանի օրոք փակվեցին բոլոր այն գործերը, ուր ոստիկանությունը ներգրավված էր բռնի գործողությունների հետ կապված, ինչո՞ւ։ Քանի Փաշինյանը կա, նրանք չեն պատժվի։ Կամ Ալեն Սիմոնյանն ասաց՝ նռնակը վերցրեց, որ շպրտի ոստիկանների վրա։ Սպասիր՝ շպրտողն ուշքի գա, վիրահատեն վերջացնեն, հարցնենք, կարող է այլ կողմ էր շպրտում, հիշեցի Քոչարյանի հարցազրույցը՝ կրակում էին և թաքնվում»,- ասաց իրավապաշտպանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան