Վարչապետը Ռիչարդ Վերմայի հետ հանդիպմանը կարևորել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումն ու բազմաոլորտ համագործակցության խորացումը

Լուրեր

29.06.2024 | 14:27
Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել
29.06.2024 | 14:10
Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր
29.06.2024 | 13:51
Ինչպե՞ս են միանում Հանրապետության հրապարակի շատրվանները
29.06.2024 | 13:33
«Փյունիկ»-«Դինամո Մինսկ» խաղի վայրը փոխվել է
29.06.2024 | 13:15
Իրանում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
29.06.2024 | 12:59
Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.06.2024 | 12:34
NYMEX․ Ոսկու գինն աճել է
29.06.2024 | 12:12
Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները
29.06.2024 | 11:55
ԱԳ նախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի մեկնարկի պաշտոնական ընդունելությանը
29.06.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 29-ի դրությամբ
29.06.2024 | 11:13
Brent տեսակի նավթի գինն աճել է
29.06.2024 | 10:56
Իրանի նախագահական ընտրություններում առաջատար են Փեզեշքիանը և Ջալիլին
29.06.2024 | 10:34
Եվրո-2024. Մեկնարկում են 1/8 եզրափակիչ փուլի հանդիպումները
29.06.2024 | 10:22
Միրզոյանն Ալբանիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները
28.06.2024 | 23:31
Կիպրոսը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է ԵՄ-ում. դեսպան Մկրտչյանի հարցազրույցը՝ Financial Mirror-ին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմային․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Վարչապետը կարևորել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումն ու բազմաոլորտ համագործակցության խորացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պարոն Վերմայի այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի, ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական զորեղացմանը միտված ծրագրերի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մակարդակում հարաբերությունների ընդլայնմանը:

Ռիչարդ Վերման շեշտել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ ամրապնդելու համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տեղական մարմինների և համայնքների միջև, ինչպես նաև տնտեսության, կրթության և այլ ոլորտներում:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են այս տարվա ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, վերջերս Կառավարության կողմից հաստատված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի իրականացման շուրջ: Վերջինիս առնչությամբ վարչապետ Փաշինյանը կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը: