Հայաստանը վերահաստատում է ատելության խոսքի դեմ պայքարում իր հաստատակամությունը. ԱԳՆ
Քաղաքականություն
18.06.2024 | 15:47Հայաստանը վերահաստատում է ատելության խոսքի դեմ պայքարում իր հաստատակամությունը։ Այս մասին X-ում արված գրառմամբ հայտնել է ՀՀ ԱԳՆ։
«ՄԱԿ-ի Ատելության խոսքի դեմ պայքարի միջազգային օրը Հայաստանը վերահաստատում է ատելության խոսքի դեմ պայքարի, պաշտպանված խմբերի ապամարդկայնացման և բռնության հրահրման դեմ պայքարի իր հաստատակամ դիրքորոշումը: Մենք կշարունակենք գործել բազմակողմ և արդարադատության համաշխարհային համակարգերում՝ կանխարգելման, հաշվետվողականության և խաղաղության առաջխաղացման համար»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի գրառման մեջ: