Ոստիկանությունը ծեծով, հայհոյանքներով ահաբեկում է մարդկանց՝ շարժումից հետ պահելու․ ռեպրեսիոն մեքենա է գործում․ Տիգրան Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
Բոլորը

Երեկ ընդդիմության հրավիրած արտահերթ նիստին իշխանական պատգամավորները չեկան, գրանցվել էր ընդամենը 34 պատգամավոր, քվորում չապահովվեց։ Փաստացի, ընդդիմությունn առաջ էր քաշել կառավարությանը ուղղված ուղերձի նախագիծ և ոչ թե իմպիչմենտի գործընթաց, որի հաջողումը կնշանակի Փաշինյանի հեռացում, մինչդեռ՝ ուղերձը չունի պարտադիր հետևանք։ Թեև՝ դա էլ չստացվեց։

ՀՀ ԱԺ«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանին հարց ուղղեցինք, թե ինչպես են 20 ՔՊ-ականի համոզելու դեմ դուրս գալ Փաշինյանին, եթե քաղաքական իմաստով ընդդիմությունը ունի պառակտում, քանի որ չեն կարողացել ապահովել 36 ընդդիմադիր պատգամավորների ստորագրությունը։

ՀՀԿ-ական պատգամավորն ասում է, որ իրենց կուսակցությունը անկեղծ պայքար է մղում ՀՀ ներկա իշխանության դեմ, և չի խուսափում իրենց ուղղվող հարվածներից։ Ըստ նրա՝ միանշանակ չէ, որ ընդդիմությանը չի հաջողելու իշխանական պատգամավորների աջակցությունն ստանալու հարցում․

«ՀՀԿ-ն այնտեղ է, ուր կա անկեղծ պայքար, դիմադրություն այս իշխանությանը, հարվածներից չենք խուսափում։ ՔՊ-ում կարող է հրմշտոց սկսվել՝ Փաշինյանի իմփիչմենթին միանալու համար։ Մենք մի դրվագից վատատես չենք դառնա, իշխանությունը անում է ամենը՝ հիասթափեցնելու մարդկանց։ Իշխանությունը սպառնում է համայնքներում՝ աշխատանքից հեռացման ձևով, ոստիկանությունը ծեծի, հայհոյանքների միջոցով ահաբեկում է մարդկանց, հետ պահելու շարժումից, դաժան խոշտանգումներ են անում, ռեպրեսիոն մեքենա է գործում»։

Տիգրան Աբրահամյանը պնդեց նաև, որ Բագրատ Գալստանյանի ղեկավարած շարժումը կապ չունի Ռոբերտ Քոչարյանի՝ 2022-ին նկարագրած սցենարի հետ, ըստ որի՝ հեղինակություն ունեցող հոգևորական առաջնորդը կարող է միավորել ընդդիմադիր մարդկանց՝ հակաիշխանական պայքար մղելու համար։ ՀՀԿ-ական պատգամավորը նշեց նաև, որ ընդդիմադիր շարժումը տրանսֆորմացիայի գործընթաց է մտել, ինչը ըստ նրա՝ տուն գնալու հետ կապ չունի․ «Մարզեր գնալը մարման ցուցիչ չէ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան