ԵԽ Նախարարների կոմիտեն փակել է «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի կատարողական-վերահսկողական վարույթը

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը տեղեկացնում է, որ 2024 թվականի հունիսի 13-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն ավարտել է «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի կատարողական-վերահսկողական վարույթը։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» խումբ գործերով, ի թիվս այլնի, արձանագրվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ քրեակատարողական հիմնարկում անհրաժեշտ բժշկական օգնություն չցուցաբերելու առնչությամբ։

«Նախարարների կոմիտեն 2024 թվականի հունիս 13-ի բանաձևով արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունը 2010 թվականից ի վեր գրանցել է մի շարք զարգացումներ քրեակատարողական հիմնարկում անհրաժեշտ բժշկական օգնության պատշաճ կազմակերպման հետ կապված, այդ թվում՝ ստեղծել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը և այն արդարադատության նախարարության կազմից տեղափոխել առողջապահության նախարարության ենթակայությամբ, ընդունվել է Քրեակատարողական նոր օրենսգիրքը, բարեփոխվել է ոլորտի ենթաօրենսդրական դաշտը՝ կարգավորելով քրեակատարողական հիմնարկում անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու հետ կապված տարբեր հարցեր, կազմակերպվել են շարունակական վերապատրաստումներ բժշկական անձնակազմի համար, բարելավվել են քրեակատարողական հիմնարկներում առաջնային բուժօգնության ապահովումը, կանոնավոր զննումները, ներդրվել է հեռաբժշկության ինստիտուտը, և ավելացել է քաղաքացիական բժշկական հաստատություններում բժշկական օգնություն ստացող կալանավորների թիվը։

Նախարարների կոմիտեն առանձնահատուկ կարևորել է նաև պետության կողմից ձեռնարկված բոլոր անհրաժեշտ ընդհանուր միջոցառումները ոստիկանության ձերբակալման վայրերում ազատությունից զրկված անձանց բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ։

Քրեակատարողական հիմնարկում անհրաժեշտ բժշկական օգնության պատշաճ կազմակերպման հետ կապված բարեփոխումները շարունակելու են լինել Նախարարների կոմիտեի ուշադրության կենտրոնում»,- ասված է հաղորդագրության մեջ։