Ֆիդանն ու Բայրամովը տարածաշրջանում իրավիճակն ու երկկողմ օրակարգի հարցեր են քննարկել

Լուրեր

22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
22.11.2026 | 11:18
Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:12
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ դաշնակցային հարաբերությունների՝ տարբեր ասպեկտների ուղղությամբ կատարված աշխատանքը։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ քննարկվել են նաև Արցախի հայաթափված Շուշի քաղաքում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի նախապատրաստման հարցեր։

Անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին։

Հավելենք, որ Ֆիդանն ու Բայրամովը հեռախոսազրույց էին ունեցել նաև հունիսի 10-ին։

Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 6-ին այցելելու է Շուշի՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Անկարայում հունիսի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն այս հարցը ևս քննարկվել էր։ Կողմերն ընդգծել էին Թյուրքական պետությունների կազմակերպության և երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացման և Արցախի Շուշի քաղաքում կայանալիք կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի կարևորությունը։

Էմմա Չոբանյան