Ժողովուրդն ասում է՝ բենթլիներով հարուստները հեղափոխության են ելել․ իշխանություն են ուզում փոխել, որ ունեցվածքը պահեն․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ ընդդիմությունը պնդում է, որ կառավարությունը շեղվել է 2021-ին ընդունած ծրագրից՝ թե՛ Արցախի մասով, թե՛ ՀԱՊԿ-ի մասով։ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին Factor TV-ի հետ զրույցում հարց ուղղեցինք, թե ինչո՞ւ է ՔՊ խմբակցությունը որոշել այսօր չմասնակցել ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները առաջարկել են Կառավարությանը հրաժարականի ԱԺ-ի ուղերձի նախագիծ, որի ընդունումից հետո պետք է ձևավորվեր նոր կառավարություն։ Ասլանյանի  կարծիքով հեղափոխական իրավիճակ Հայաստանում չկա․

«Այս մարդիկ կեղծ հեղափոխականներ են, և այս փողոցային շարժումը կռիլովյան համերգի դրվագ է։ ՀՀ-ում չկա հեղափոխական իրադրություն։ Վարչապետի հրաժարականի՝ ընդդիմության առաջարկը մանիպուլյացիա է։ Ժողովուրդն ասում է՝ հարուստներն ինչո՞ւ են հեղափոխության ելել, հարուստների հեղափոխություն չկա պատմության մեջ։ Բենթլիներով եկել՝ իշխանություն են ուզում փոխել, ուզում են իշխանություն, որ պահպանեն ունեցվածքը։ Ժողովուրդն ասում է ընդդիմությանը՝ նստեք տեղներդ, ե՛ս կորոշեմ՝ ով է ՀՀ-ում իշխանություն»։

ՀՀ կառավարող ուժի պատգամավորը ո՛չ միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին է տեսնում այս ընդդիմադիր ակցիաների հետևում, այլև՝ Ռուսաստանի շահերը․ «Քոչարյանը և ՀՅԴ-ն ամենից շահագրգիռն են՝ իշխանությունը զավթելու, որ ՀՀ-ն ՌԴ-ի կազմում գուբերնիայի վերածեն։ Նրանք այդպիսով կոչնչացնեն ժողովրդավարության ծիլերը ՀՀ-ում, բայց դա չի՛ լինելու։ Բագրատ Գալստանյանը մոռանում է՝ չի կարող խաբել ժողովրդին մշտապես, մոլորված մարդիկ կան այնտեղ, բայց այս շարժումը ոչինչ չի տալու։ Թող երկիրը ցնցումների չտանեն, նստեք ձեր տեղը հանգիստ»,- նշեց Ասլանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան