Ամերիկացի լրագրող Էվան Գերշկովիչի դատավարությունը ՌԴ-ում կանցկացվի դռնփակ

Լուրեր

07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
Բոլորը

ՌԴ Սվերդլովսկի շրջանային դատարանը հայտնել է, որ The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչի գործը, որը մեղադրվում է լրտեսության մեջ (ՌԴ Քրեական օրենսգրքի 276-րդ հոդված), կքննվի դռնփակ, փոխանցում է Current Time-ը։

Լրագրողի դատավարությունը կսկսվի հունիսի 26-ին։ Ավելի վաղ ՌԴ գլխավոր դատախազությունը հաստատել էր լրագրողի քրեական գործով մեղադրական եզրակացությունը։ Նախաքննությունը վարել է ԱԴԾ քննչական վարչությունը։

Ըստ քննիչների՝ 2023 թվականի մարտին Գերշկովիչը «ԿՀՎ-ի ցուցումով», իբր, Սվերդլովսկի մարզում գաղտնի տեղեկատվություն է հավաքել ռազմական տեխնիկայի արտադրության և վերանորոգման համար «Ուրալվագոնզավոդ» ձեռնարկության գործունեության մասին։

«Գերշկովիչն անօրինական գործողություններ է իրականացրել՝ պահպանելով հույժ գաղտնիության միջոցներ»,- պնդում են գերատեսչությունում։

Հիշեցնենք, որ Էվան Գերշկովիչը Եկատերինբուրգում ձերբակալվել էր անցյալ տարվա մարտի 30-ին։ Լրտեսության մասին հոդվածով նրան սպառնում է 12-ից 20 տարվա ազատազրկում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ չէր բացառել Գերշկովիչի փոխանակումը։

ԱՄՆ ղեկավարությունը և The Wall Street Journal-ը կտրականապես հերքում են մեղադրանքները և հայտարարում լրագրողի անմեղության մասին՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել նրան։