Տպավորություն է, որ թիրախավորվել է մեկ դատավոր. Կարեն Անդրեասյանի հայտարարությունը Արթուր Ստեփանյանի գործով նիստին

Լուրեր

01.05.2026 | 11:55
2 մլն եվրո և 1,8 մլն դոլար կանխիկ, 16 անշարժ գույք․ ինչ է հայտարարագրել Նարեկ Կարապետյանը
01.05.2026 | 11:43
Եվրախորհրդարանը ցանկանում է ՀՀ-ի ընտրությունները պաշտպանել ռուսական ազդեցությունից․ DW-ի անդրադարձը
01.05.2026 | 11:33
ՖԻՖԱ-ի նախագահը հաստատել է՝ Իրանը կմասնակցի ԱԱ-2026-ին․ Դոնալդ Թրամփն արձագանքել է
01.05.2026 | 11:31
«Աշխատանքն ու աշխատողն այսօր․ մարտահրավերներն ու առաջնահերթությունները». ՈՒՂԻՂ
01.05.2026 | 11:16
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
01.05.2026 | 11:01
Աշխատանքի շնորհիվ ենք ստեղծում նոր արժեքներ և ամրապնդում մեր երկրի տնտեսական հիմքերը․ ՀՀ նախագահ
01.05.2026 | 10:48
«Զեբրն» իրականում ներկված ավանակ էր․ կենդանաբանական այգուց կենդանի չի փախել
01.05.2026 | 10:44
Արման Ծառուկյանը RAF-ում կմրցի Թոնի Ֆերգյուսոնի հետ
01.05.2026 | 10:36
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Տուապսեի վրա. ծովային տերմինալի տարածքում հրդեհ է բռնկվել
01.05.2026 | 10:21
Առաջնահերթ խնդիր է գործադուլի իրավունքի երաշխավորումը․ ՄԻՊ-ի ուղերձը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ
01.05.2026 | 10:00
Մայիսի 2-ից 5-ը Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն
01.05.2026 | 09:46
Աշխատում է քաղաքացին՝ զարգանում է տնտեսությունը՝ ապահովելով պետության առաջընթացը․ Ալեն Սիմոնյան
01.05.2026 | 09:27
Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում, և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ է․ ՀՀ վարչապետի ուղերձը
30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդում սկսվեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի գործի քննությունը: Դատավորի նկատմամբ վարույթը հարուցել է Արդարադատության նախարարությունը` դատական ակտերն ուշ տրամադրելու համար:

2023 թվականի դեկտեմբերին «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակել էր հոդված այն մասին, որ Արթուր Ստեփանյանը 102 գործով դատական ակտ ուշացրել: Այս հրապարակումից հետո «Փաստերի ստուգման հարթակի» համակարգող Դանիել Իոաննիսյանը Արդարադատության նախարարությանը հաղորդում է ներկայացրել` վարույթ հարուցելու համար, և վարույթը հարուցվել է: Վարույթի քննության ընթացքում գործերի թիվը նվազել ու հասել է 85-ի:

ԲԴԽ նիստի ընթացքում Արթուր Ստեփանյանը դիրքորոշում հայտնեց, որ վարույթ հարուցելու առիթն օրինական չէ, քանի որ այն, փաստացի, հարուցվել է  ոչ շահագրգիռ անձի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա: Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Հայկ Սանոյանը, սակայն, պնդեց, որ  պարտադիր չէ` հաղորդում ներկայացնողը շահագրգռվածություն ունենա, վարույթ կարող է հարուցվել նաև ԶԼՄ հաղորդման հիման վրա: Հայկ Սանոյանը հիշեցրեց, որ Արթուր Ստեփանյանը մինչ այս ևս կարգապահական պատասխանատվության է ենթարկվել դատական ակտ ուշացնելու համար:

Արդարադատության նախարարություն ներկայացված բացատրության մեջ դատավորը նշել է, որ, ըստ էության, իրեն վերագրվում է նույն ժամանակահատվածում կատարված ենթադրյալ կարգապահական խախտում,  ուստի ստացվում է, որ ինքն արդեն իսկ պատասխանատվության է ենթարկվել իրեն այժմ վերագրվող ենթադրյալ խախտման համար: Սանոյանի խոսքով, սակայն, դատավորը կոնկրետ արարքի համար է կարգապահական պատասխանատվության ենթարկվում, ուստի այժմ գործ ունենք տարբեր արարքների հետ: ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը Արդարադատության նախարարության ներկայացուցիչներին խնդրեց հայտնել, այսպես ասած, «ամենավատ գործը», որով դատավորը դատական ակտ է ուշացրել: Նախարարության ներկայացուցիչը նշեց, որ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության կողմից ներկայացված 100 հզ դրամ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ դատական ակտը տրամադրվել է 3 տարի, 5 ամիս անց, այն ստանալուց հետո, սակայն` 2024 թվականին դատական ակտը չի բողոքարկվել ու մտել է օրինական ուժի մեջ: «Այսինքն` ճի՞շտ եմ հասկանում, որ կողմը 3 տարի, 5 ամիս չի կարողացել բողոքարկել դատական ակտը»,- հարցրեց Անդրեասյանը` չնայած այն հանգամանքին,  որ Արդարադատության նախարարության ներկայացուցիչը հայտնեց, որ դատական ակտը ստանալուց հետո կողմերը բողոք չեն ներկայացրել: Անդրեասյանը նաև հարցեր ուղղեց այն մասին, թե դատավորների համատարած ծանրաբեռնվածության պայմաններում այս գործն ինչո՞վ է առանձնահատուկ, ինչո՞ւ է հենց Ստեփանյանի գործերով մոնիտորինգ իրականանցվել:

«Տպավորություն է որ թիրախավորվել է մեկ  դատավոր, կարևոր չէ` ում կողմից»,- ասաց Կարոն Անդրեասյանը:

Նախարարության ներկայացուցիչներին Արթուր Ստեփանյանը  հարց ուղղեց, թե ինչ հետևանք է առաջացրել իրեն վերագրվող արարքը, արդյոք որևէ անձի սուբյեկտիվ իրավունք խախտվե՞լ է, այդ դատական ակտերի հասցեատերերի համար բացասական հետևանք եղե՞լ է թե ոչ: Նախարարության ներկայացուցիչ Արտյոմ Սուջյանն ասաց, որ  եթե դատական ակտի` մի քանի տարի ուշացում է լինում,  այդ իրավիճակը երկու կողմի համար բացասական հետևանք է առաջացնում:

Արաքս Մամուլյան