Սարոյան եղբայրների կլիշեն այսօր սրվել է, տպավորություն է, թե մարտի 2-է հասունացվում. Հայկ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 21:13
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացրել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:04
Շաքիում ՀՀ սահմանը հատել է միայն մեկ ադրբեջանցի զինծառայող․ ԱԱԾ
02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 19:53
Մհեր Գրիգորյանը ԶՖԳ-ի պատվիրակության հետ քննարկել է ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների ծրագրերը
02.10.2026 | 19:44
Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ չպահպանելով նախկինում գործող սահմանափակումները. Զելենսկի
02.10.2026 | 19:34
Վիճաբանություն Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
02.10.2026 | 19:20
ՌԴ-ն սպասում է Հայաստանի արձագանքին՝ երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ. Օվերչուկ
02.10.2026 | 19:11
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ
Բոլորը

«Այսօր մենք կարող ենք հասնել հանրային համերաշխության որոշ դրույթների շուրջ, մնում է` գործի դնել մտավոր ռեսուրսը, բայց արդյո՞ք մարդիկ կմասնակցեն այդ դրույթների պահպանմանը, եթե հաշվի առնենք, որ ապրում ենք կիսագործակալական, անտարբեր հասարակության մեջ»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը:

Անդրադառնալով մեր հասարակության պառակտված լինելուն` երգիչը նկատում է. «Սարոյան եղբայրների կլիշեն այսօր սրվել է, Աստված չանի, տպավորություն է, թե մարտի 1 եղավ, հիմա մարտի 2-է հասունացվում. ով է հասունացնում, ում է դա ձեռնտու`ուրիշ հարց է, բայց այդ խնդիրը կա»:

Մեր զրուցակիցը նշում է, որ այս օրերին էլ հաճախ է զրույցներ ունենում հոր` դերասան Վարդան Պետրոսյանի հետ. «Բոլորս էլ շատ անհանգստացած ենք մեր հայրենիքի վիճակով, մեր պարտքն է` թույլ չտալ հայրենիքի կորուստ, ամեն բնագավառում պետք է խրամատավորվել: Կա նաև մշակութային խրամատ, իսկ ամենահզոր զենքը կարող է Կոմիտասը լինել»:

Հարցին, թե այսօր հանրությունը և հենց ինքն ունի արդյոք մեր մտավորականության խոսքի կարիքը, Հայկ Պետրոսյանը պատասխանում է.

«Իհարկե` ունենք այդ խոսքի կարիքը: Մտավորականներն արդեն շատ են խոսել, բայց ասողին լսող է պետք: Մարդիկ ուզում են լսել այն, ինչ իրենք են ուզում: Հակառակ դեպքում հաճախ պիտակավորում են, պիտակավորումների այսպիսի մեծ մասշտաբ երբեք չի եղել, բայց աշխարհն, ընդհանուր առմամբ, նույնն է մնացել»:
Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան