930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար: «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագիրն ամփոփվում է․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Եվրոպական միության համաֆինանսավորմամբ և Երևանի քաղաքապետարանի ղեկավարմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում մայրաքաղաքին տրամադրվել է նաև երկու բազմաֆունկցիոնալ աղբատար մեքենա, որոնցով տեղափոխվելու են ապակե տարաները: