Զենքի գաղտնի գործարք․ ինչու են վատացել ՀՀ-Բելառուս հարաբերությունները․ բողոքի նոտա՝ Երևանից-Մինսկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Բոլորը

«Բելառուս այլևս երբեք չեմ այցելի, քանի դեռ նախագահնԱլեքսանդր Լուկաշենկոն»,- երեկ խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա այդ կտրուկ հայտարարությունը հարցեր առաջացրեց հանրության շրջանում, թե ինչո՞ւ է երկրի վարչապետը նման որոշում կայացրել։ Այսօր արդեն հայտնի դարձավ, որ նոր փաստաթղթեր են արտահոսել, որոնք վերաբերում են Մինսկի կողմից Բաքվին մատակարարված սպառազինությանը։ Ամերիկյան «Politico» պարբերականը, վկայակոչելով իր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը, գրում է, որ Բելառուսը ժամանակակից զենքեր է մատակարարել Հայաստանի ոխերիմ թշնամի Ադրբեջանին, թեև թե՛ Բելառուսը, թե՛ Հայաստանը, ենթադրաբար, դաշնակիցներ են Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում։

Պարբերականը նշում է, որ դրանք լույս են սփռում Հայաստանի որոշման վրա։ Ըստ «Politico»-ի՝ սա դրամատիկ շրջադարձ է, որը կթուլացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեղինակությունը նախկին խորհրդային երկրներում։ Նշվում է, որ Ռուսաստանի հավատարիմ դաշնակից Բելառուսի որոշումը՝ 2018-ից 2022 թվականներին ժամանակակից տեխնիկա մատակարարել Ադրբեջանին, ինչը նրան առավելություն է տվել Հայաստանի հետ հակամարտության ընթացքում, «դառը դավաճանություն կդիտարկվի Հայաստանի կողմից»։

Պարբերականը հիշեցնում է, որ և՛ Բելառուսը, և՛ Հայաստանը ՀԱՊԿ անդամներ են, ինչը տեսականորեն ենթադրում է, որ պարտավոր են պաշտպանել միմյանց, եթե անդամներից որևէ մեկը հարձակման ենթարկվի այլ պետության կողմից։ Ադրբեջանը դաշինքից դուրս է եկել 1999-ին։

Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարեց, որ Հայաստանը սկսելու է ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց։

Հիշեցնենք, որ մայիսին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ աջակցելու է ԼՂ տարածքների վերականգնմանը։

Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը տարակուսած է՝ ինչո՞ւ է Փաշինյանը միայն հիմա հիշել Լուկաշենկոյի հայտարարությունները։

«Politico»-ն նաև գրում է, որ վերջին տարիներին ադրբեջանական և հայկական ուժերի միջև տեղի ունեցած մարտերում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում 2020-ի պատերազմի ընթացքում, լայնորեն օգտագործվել են հենց հրետանին և անօդաչու սարքերը, իսկ բելառուսական ձեռնարկություններմ ակտիվ դեր են խաղում «Ադրբեջանի ապաօկուպացված տարածքների վերականգնման, ինչպես նաև բելառուսական ապրանքների և ծառայությունների արտահանման գործում» այդ երկիր:

Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանի հայտարարությունից հետո Հայաստանը և Բելառուսը հետ են կանչել իրենց դեսպաններին՝ խորհրդակցությունների։ Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը նշել էր, թե հարգում են հայ ժողովրդին և անկեղծորեն մաղթում նրան առաջնորդների, որոնք «իսկապես կմտածեն երկրի ապագայի և ժողովրդի բարօրության մասին»։ Այս հայտարարությանն ի պատասխան՝ այսօր ԱԳՆ-ն ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական կողմին բողոքի հայտագիր է ներկայացրել։

Ուշագրավ է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու՝ Փաշինյանի հայտարարությունների ֆոնին, օրերս ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստին կողմերը դրական էին գնահատել Հայաստանի ընթացիկ բարեփոխումներին և ժողովրդավարական առաջընթացին աջակցելու ուղղությամբ համագործակցությունը և նշել եվրատլանտյան կառույցների և Արևմուտքի հետ ավելի սերտ համագործակցության՝ Հայաստանի ձգտումները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան