ԵՄ-ն արձագանքել է Բաքվին՝ դիտորդները սահմանին արտասովոր շարժ կամ միջադեպ չեն նկատել
Քաղաքականություն
14.06.2024 | 16:57ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ապատեղեկատվությանը, թե հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«EUMA-ն շարունակում է ամենօրյա պարեկությունն Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում։ Առաքելության դիտորդները որևէ արտասովոր շարժ կամ միջադեպ չեն նկատել»,- ասվում է առաքելության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։