Մայիսին կատարված ստուգումների արդյունքում պետբյուջե է մուտքագրվել 14.856.532 ՀՀ դրամ. ԲԸՏՄ

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հրապարակել է 2024 թվականի մայիս ամսվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը:

ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 147 դեպք:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 39 դեպք։
Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 50 հաշվարկ՝ 71․073․395 ՀՀ դրամի չափով։
Հարուցվել է 16 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 8 որոշում, նշանակվել 850․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 7 վարչական վարույթ:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 10 դեպք։
Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 9 հաշվարկ՝ 354.801 ՀՀ դրամի չափով։
Հարուցվել է 10 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 7 որոշում, նշանակվել 520․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 2 վարչական վարույթ:
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 44 դեպք։
Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 23 հաշվարկ՝ 31.919.981 ՀՀ դրամի չափով։
Հարուցվել է 37 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 9 որոշում, նշանակվել 750.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 11 վարչական վարույթ:
Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 2 դեպք։
Հարուցվել է 2 վարչական վարույթ։
Պետական փորձաքննություններ

Արձանագրվել է 1 դեպք։
Հարուցվել է 1 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 2 որոշում, նշանակվել 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 1 վարչական վարույթ
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում

Արձանագրվել է 11 դեպք։
Հարուցվել է 11 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 16 որոշում, նշանակվել 1․000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 1 վարչական վարույթ:
Չափագրում

Իրականացվել է 6 չափագրման աշխատանք՝ ավազանման լեռնային զանգվածի ապօրինի արդյունահանման, առանց թույլտվության հողի արդյունահանման և հողահարթեցման աշխատանքների դեպքերով։
Ստուգում

ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 34 հանձնարարագիր։
Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 11 հաշվարկ՝ 4.758.624 ՀՀ դրամի չափով։
Կայացվել է տույժ նշանակելու մասին 35 որոշում, նշանակվել 4.330.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Գործունեության կասեցում

2 տնտեսվարող սուբյեկտի գործունեության կասեցում՝

առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության – 1.
առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության – 1.
Տրվել է պարտադիր կատարման 21 հանձնարարական՝

վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոններ – 11.
ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն – 1.
ընդերքօգտագործման և ընդերքի պահպանություն – 9։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 38 գործ (բռնագանձման ենթակա գումարի չափը՝ 6.554.827 ՀՀ դրամ)։

ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 14.856.532 ՀՀ դրամ: