Մակունցի ասած որևէ բան ճշմարտության հետ աղերս չունի․ Ժիրայր Դադասյանը՝ Մնջախաղի թատրոնի շենքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը համարում է, որ թատրոնի շենքի հետ կապված մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի վերջին մեկնաբանությունները ճշմարտության հետ որևէ աղերս չունեն:

Բանն այն է, որ 45 տարվա դեգերումներից հետո Երևանի մնջախաղի պետական թատրոնը կրկին շենք է փնտրում: Նախորդ տարի թվում էր, թե շենքի խնդիրը վերջնականապես լուծվել էր, գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն էլ արդեն որոշել էր, թե Սերժ Սարգսյանի հանձնարարականով թատրոնին տրամադրված Գրապալատի նախկին տարածքն ինչպես պետք է տնօրիներ: Խոսքը Գևորգ Քոչար 21 հասցեի մասին է: Ուրախանալու համար, սակայն, պարզվում է, վաղ էր: Որպեսզի թատրոնը լիարժեք գործեր, և այլ թատրոնների բեմերից օգտվելու կարիք չլիներ, առաջարկվել էր շենքի հարկը բարձրացնել և մուտքը տեղակայել դրսի կողմից: Այնինչ, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, վերջերս հայտարարեց, որ շինարարական փոփոխություններ չեն կարող լինել, քանի որ գործ ունենք հուշարձան-շենքի հետ:

Ժիրայր Դադասյանին, սակայն, նախարարի արձագանքը ոչ միայն զարմացրել է, այլև՝ զայրացրել: Նա հիշեցնում է, որ իրեն շենքի հետ կապված հստակ առաջարկ ներկայիս կառավարության օրոք չի արվել, փոխարենը արվել են ակնարկներ։ Ժիրայր Դադասյանը շեշտում է՝ Մնջախաղի թատրոնը պետական կառույց է, բացառիկ ժանրային թատրոն, և իրենք չեն պատրաստվում տեղակայվել քաղաքի ծայրամասում, այն էլ այն դեպքում, երբ քաղաքի մյուս բոլոր թատրոնները գտնվում են փոքր կենտրոնում:

Գեղարվեստական ղեկավարը իմաստ չի տեսնում նաև աշխատել համատեղելիության կարգով, քանի որ Պատանի հանդիսատեսի թատրոնը վարձակալելով, իրենք այժմ արդեն իսկ այդ կարգավիճակում են: Անդրադառնալով նախարարի այն հայտարարությանը, թե հուշարձան-շենքում փոփոխություններ չեն կարող իրականացվել, մեր զրուցակիցն առաջարկում է ուղղակի ուշադիր զննել այդ շենքը, որը, նրա խոսքով, ստալինյան շրջանի բանտ է հիշեցնում:

Գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ Քաղաքաշինության պետական կոմիտեի մասնագետները լավագույն ճարտարապետների հետ խորհրդակցել էին, որպեսզի արվեր հնարավորը՝ շենքի քաղաքաշինական տեսքը չխաթարելու համար: Շենքի հետ կապված վերջնական լուծումն էլ տրվել էր մասնագետների կոնսենսուսի արդյունքում: Իսկ եթե նույնիսկ այս ամենով հանդերձ նախագծի իրականացման դեպքում շենքին վտանգ է սպառնում, Ժիրայր Դադասյանի համար հասկանալի չէ՝ ինչու նախարարությունը որևէ լուծում չի գտնում, ըստ որի հնարավոր կլինի շենքը պահպանելով՝ այնտեղ թատրոնին տարածք տրամադրել:

Factor.am-ը թեմայի շուրջ մեկնաբանություն խնդրեց նաև Մշակույթի նախարարությունից: Լիլիթ Մակունցի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը տեղեկացրեց, որ թատրոնի շենքի հետ կապված առաջարկությունների փաթեթը ներկայացվելու է Ժիրայր Դադասյանին։ Հետագա զարգացումների վերաբերյալ նախարարությունը կիրազեկի լրատվամիջոցներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան