Ստոմատոլոգիան ամենապահանջվածն է․ որո՞նք են զրոների ռեկորդ գրանցած անհրապույր մասնագիտությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այս տարի հանրապետության բուհերը, ընդհանուր հաշվով, ունեցել են 14,696 դիմորդ, նախորդ տարվա համեմատ՝ դիմորդների թիվն աճել է 746-ով։ Իսկ ո՞րն է այս տարվա ամենապահանջված մասնագիտությունը։ Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը տեղեկացնում է, որ դա «Ստոմատոլոգիան» է։ Կրթական այս ծրագրի գծով Երևանի պետական բժշկական համալսարանում այս տարի ունեցել ենք 320 դիմորդ։ Ի դեպ, նախորդ տարի էլ ամենապահանջված մասնագիտությունը «Բուժական գործն» էր՝ կրկին Բժշկական համալսարանում։

Այս տարի պահանջված մասնագիտությունների թվում են «Իրավագիտությունը» Երևանի պետական համալսարանում՝ 291 դիմորդով, Հայ-Ռուսական համալսարանում էլ՝ 118 դիմորդով, «Միջազգային հարաբերությունները» ԵՊՀ-ում՝ 220 դիմորդով, «Հոգեբանությունը» նույն բուհում՝ 154 դիմորդով, «Հանրային քաղաքականություն և կառավարումը» կրկին Մայր բուհում՝ 57 դիմորդով, «Հասարակայնության հետ կապերը» նույն բուհում՝ 56 դիմորդով։

Մյուդ Սարդարյանն այս տարի դիմել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետ։

«Բացի այն, որ ընտանիքիս անդամները ևս այդ ոլորտում են, և մասնագիտությունն ինձ գրավել է դեռ մանկուց, հաշվի եմ առել նաև այն հանգամանքը, որ կրթական այդ ծրագիրը բոլոր տարիներում պահանջված է եղել»,- ասում է նա։

Այս տարի տասնյակ կրթական ծրագրերի գծով հայաստանյան բուհերում որևէ դիմորդ չի եղել։ Ընդհանուր առմամբ, 9 պետական բուհերի 25 կրթական ծրագրերի գծով ունեցել ենք 0 դիմորդ։ Օրինակ՝ «Ֆիզիկա», «Սոցիոլոգիա» մասնագիտությունները Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում ոչ ոքի չեն հետաքրքրել, Երևանի պետական կոնսերվատորիայում «տուբա», «հոբոյ», «ֆագոտ», «ջազ-սաքսոֆոն» գործիքների գծով որևէ դիմորդ չի եղել, ևս 7 մասնագիտությունների գծով 0 դիմորդ է ունեցել Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը։

«Թատերագիտությունն» ու «Կինոգիտությունը», ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ոչ գրավիչ մասնագիտությունների թվում են․ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում այդ ուղղություններով որևէ դիմորդ չենք ունեցել։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կրթական 3 ծրագրերի գծով ևս ունեցել ենք 0 դիմորդ։

Ինչ վերաբերում է մարզային բուհերին, պատկերն անմխիթար է, օրինակ, Գավառի պետական համալսարանում «Կենսաբանություն», «Բնապահպանություն և բնօգտագործում», «Դեղագործական քիմիա» կրթական ծրագրերը որևէ մեկին չեն հրապուրել, իսկ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը «Քանդակագործություն», «Արվեստաբանություն» կրթական ծրագրերի գծով ունեցել է 1-ական դիմորդ։ Գորիսի պետական համալսարանում էլ ոչ ոքի չի գրավել «Էլեկտրաէներգետիկա» մասնագիտությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան