Յուրաքանչյուր երկրի համար ինֆորմացիոն մայրուղիները նույնքան կարևոր են, որքան էներգետիկ ուղիները. փոխնախարար

Լուրեր

12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
Բոլորը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը Թայլանդում մասնակցում է Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UN ESCAP) Ասիա-խաղաղօվկիանոսյան ինֆորմացիոն գերմայրուղու(AP-IS) ղեկավար կոմիտեի երկրորդ նիստին, ինչպես նաև Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների և գիտության, տեխնոլոգիաների և նորարարությունների կոմիտեի երկրորդ նիստին. տեղեկացնում է նախարարության լրատվական վարչությունը:
 
Ինֆորմացիոն գերմայրուղու նախագիծը ենթադրում է օպտիկական ինտերնետային ցանցի ընդլայնում՝ ներառելով Ասիական երկրները, ամբողջական օպտիկամալուխային հուսալի ցանցի կառուցմամբ միացնելով ծովային և ցամաքային օպտիկական ինֆորմացիոն մայրուղիները:
 
Հակոբ Արշակյանն իր ելույթում կարևորել է տարածաշրջանային նմանատիպ ծրագրերին Հայաստանի ինտեգրումը։ Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր երկրի համար ինֆորմացիոն մայրուղիները նույնքան կարևոր են, որքան էներգետիկ ուղիները։ Իսկ միջազգային ցանցերում Հայաստանի ներգրավվածությունը նաև անվտանգության և բարեկեցության երաշխիք է:
 
Նախարարի առաջին տեղակալն անդրադարձել է նաև Հայաստանի ՏՏ ոլորտի վերջին ձեռբերումներին, ընդգծել  հայ մասնագետների մեծ ներուժն ու փորձը։
 
Միջոցառման շրջանակներում տեղի են ունեցել թեմատիկ քննարկումներ, սեմինարներ, կլոր սեղան-քննարկումներ և գործարար հանդիպումներ: