Այս բախումներով ՌԴ-ն քաղաքացիական պատերազմի, քաոսի մթնոլորտ է ստեղծում ՀՀ-ում․ իշխանափոխությունը չէ նպատակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
17.08.2026 | 21:43
Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել
17.08.2026 | 21:29
Գազանջատումներ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
17.08.2026 | 21:13
Մաքուր ջրից մինչև անվտանգ հուղարկավորություն․ ԵՄ-ն 2,3 միլիոն եվրո է հատկացնում աֆրիկյան երկրներին՝ խոլերայի բռնկումները կանխելու համար
17.08.2026 | 20:59
Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 20:50
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 20:48
Աննա Գրիգորյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հետընտրական գործընթացներն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
17.08.2026 | 20:32
Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից
17.08.2026 | 20:27
1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք
17.08.2026 | 20:12
Էջմիածին-Երևան երթուղայինում ծեծկռտուք է տեղի ունեցել․ վարորդն ու կարգավարը ձերբակալվել են
17.08.2026 | 20:00
Ինչի համար է ՀայՓոստը. վարչապետից բարձր վարձատրվող պաշտոնայի ղեկավարած կառույցի ՇԵՐՏԵՐԸ
17.08.2026 | 19:47
ԵՄ-ում մեզ չեն սպասում, եթե հիմա գործընթաց սկսենք, գիտե՞ք երբ կլինի, է հե՜յ. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ երեկոյան ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել, ըստ ԱՆ-ի՝ այսօր 09։30-ի դրությամբ, Բաղրամյանի իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացի և ոստիկան, 85-ը դուրս է գրվել։ ՆԳՆ-ն տեղեկացրել է, որ վիրավորում է ստացել 16 ոստիկան։ Ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառմանը նախորդել էր լարվածությունն ԱԺ-ի դահլիճում և ակցիայի վայրում։ Նախ, Նիկոլ Փաշինյանն իրեն հատուկ էմոցիոնալ տոնով ԱԺ-ում հայտարարեց , որ դասալիք գեներալները պետք է բանտում լինեն։ Ինչից հետո լեզվակռիվ սկսվեց իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև, այդ ընթացքում ԱԺ նախագահը որոշեց դադարեցնել նիստի հեռարձակումը։

Բագրատ Գալստանյանն այդ պահին դրսում ցուցարարներին ասաց, թե ներսում բախումներ են, և ոստիկանությունը թույլ չի տալիս ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին ներս մտնել։ Այնուհետև, ցուցարարների մի մասը հոսքով շարժվեցին դեպի ոստիկանական պատնեշը՝ նրանց առջևում ընդդիմադիր պատգամավորները։ Ցուցարարների մի մասը պարսպի վրայով մտավ Դեմիրճյան փողոցին հարակից Սիրահարների այգի։ Ինչից հետո ոստիկանությունը կիրառեցին հատուկ միջոցներ, ինչը ըստ որոշ իրավապաշտպանները ոչ համաչափ է եղել։

Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը Factor TV-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում, որ նախօրեին Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում տեղի ունեցած բախումներն ունեն աշխարհաքաղաքական երանգ և նշանակություն․ «Այս բախումներով Պուտինին նվեր արեցին, հունիսի 12-ին ՌԴ-ի օրն էր․ ջոկատներ, դիվերսանտներ էին ուղարկում Հայաստան, և այս ամենը կանխատեսելի էր։ Այս բախումներով ՌԴ-ն քաղաքացիական պատերազմի, քաոսի մթնոլորտ է ստեղծում ՀՀ-ում, իշխանափոխությունը չէ նպատակը»։

Տիգրան Խզմալյանը պնդում է, որ Մոսկվան հրաժեշտ է տվել Գալստանյանին՝ նկատի ունենալով, որ քաղաքական արդյունք չկա․ «Այս շարժումը մարում է, նոր հարձակումը հոկտեմբերին կլինի՝ նոր ղեկավարով։ Մենք այս սցենարը կարող ենք կանխել՝ ԵՄ անդամակցելու հանրաքվեով»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան