Հյուսիսային պողոտայում Ուկրաինայի երկու քաղաքացիները բերման են ենթարկվել հասարակական վայրերում ոչ սթափ վիճակում հայտնվելու հիմքով

Լուրեր

05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են ոստիկանության ծառայողները բերման ենթարկում երկու օտարերկրացու: Տեսանյութը տարատեսակ կարծիքների ու մեկնաբանությունների առիթ է տվել, ուստի ՀՀ ոստիկանությունը այդ առնչությամբ պարզաբանում է տարածել:

 

« Օգոստոսի 29-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայից, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 175 հոդվածի հիմքով (հասարակական վայրերում ոչ սթափ վիճակում հայտնվելը), իսկապես ոստիկանության Կենտրոնական բաժին են բերվել Ուկրաինայի Հանրապետության երկու քաղաքացի, կազմվել են համապատասխան արձանագրություններ, և նրանք օրենքով սահմանված կարգով ազատ են արձակվել:

Քաղաքացիները ոստիկանություն բերման են ենթարկվել, որովհետև խախտել էին հասարակական կարգն ու համակեցության կանոնները: Ու զարմանալի են անհիմն մեկնաբանություններն ու հարցադրումները, մասնավորապես, ոստիկանական գործողության կապակցությամբ:

Հիշյալ անձինք վիճաբանության մեջ են մտել տարածքում գտնվող քաղաքացիների հետ, հայհոյել, իսկ երբ միջամտել են ոստիկանները, հրապարակված տեսագրություններից էլ երևում է, որ իրավախախտներից մեկը ուղղակի պասիվ դիմադրություն է ցույց տվել ոստիկանության ծառայողներին, ինչը, օրենքի համաձայն, կարող է հաղթահարվել ֆիզիկական ուժի գործադրմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ոստիկանությունը որևէ խնդիր չի տեսնում երաժշտության ու փողոցային երաժիշտների աշխատանքի մեջ:

«Խնդիրն այն է, որ երաժշտությունը չվերածվի աղմուկի և անհարմարավետություն չպատճառի հասարակության մյուս անդամներին: Ուստի ոստիկանությունը, նկատի ունենալով, որ Հյուսիսային պողոտան նաև բնակելի տարածք է, փողոցային երաժիշտներին հորդորել է պահպանել լռության ռեժիմը, նվագելու համար ընտրել բնակարաններին չհարող տարածքներ ու զերծ մնալ չափազանց աղմկոտ կատարումներից»,- ասված է հաղորդագրության մեջ: