Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է «IRNA» լրատվական գործակալություն

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հուլիսի 10-ին այցելեց «IRNA» (Islamic Republic News Agency) լրատվական գործակալություն, որտեղ հանդիպում ունեցավ գործադիր տնօրեն Մոհամմադ Խոդադիի հետ: 

Դեսպան Թումանյանը զրուցակցին տեղեկություններ ներկայացրեց Հայաստանի տնտեսական հնարավորությունների, գիտության, կրթության և մշակույթի ոլորտների մասին՝ ընդգծելով իրանական ԶԼՄ-ներում Հայաստանի, հայ-իրանական հարաբերությունների մասին համակողմանի, ճշմարտացի և օպերատիվ տեղեկատվության կարևորությունը: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Մոհամմադ Խոդադին հանգամանորեն ներկայացրեց 81-ամյա պատմություն ունեցող գործակալության գործունեությունը, որի ներկայացուցչական աշխարհագրությունը ձգվում է Նյու-Յորքից մինչև Տոկիո: 

Հանդիպմանն անդրադարձ եղավ ԼՂ հիմնահարցի կապակցությամբ հավասարակշռված տեղեկատվության ապահովման անհրաժեշտությանը, խոսվեց հայկական սփյուռքի և այնտեղ գործունեություն ծավալած հայազգի լրագրողների հետ կապերի հաստատման հնարավորությունների վերաբերյալ: 

Պայմանավորվածություն ձեռք բերվեց հայկական կողմի հետ իրականացնել քաղաքական, տնտեսական և այլ բնույթի տեղեկատվության փոխանակում՝ հայ-իրանական հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային զարգացումների համատեքստում: Կարևորվեց լրատվական խմբերի փոխայցելությունների կազմակերպումը:

ՀՀ դեսպանը, որպես համագործակցության կարևոր քայլ, առաջարկեց Երևանում հիմնել «IRNA»-ի գրասենյակ, որի գաղափարը ողջունվեց Մոհամմադ Խոդադիի կողմից: