ԱՄՆ վարչակազմը շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ տարբեր ուղղություններով բարեփոխումներն առաջ մղելու նպատակով․ Ջեյմս Օ՛Բրայենը՝ Նիկոլ Փաշինյանին

Լուրեր

06.04.2026 | 15:00
Ես զինվորների լողանալու հարցով ի պաշտոնե չեմ զբաղվում. Արման Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 14:53
Գրանցվել է 469 դեպք, որից 172-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
06.04.2026 | 14:44
Հայկ Սարգսյանը սիրում է ֆանտազիայի ժանրով խոսել. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 14:35
«Հրատապ» խորհուրդ՝ կես միլիարդով. ինչի համար է Ֆինանսների նախարարությունը 597 մլն դրամ վճարել
06.04.2026 | 14:23
Պապիկյանին ասել եմ` զինվորը շաբաթը մեկ է լողանում. սառը ջրով լողացած զինվորը թոքաբորբից մահացել էր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 14:15
Արման Ծառուկյանը կանխատեսել է Մախաչևի և Տոպուրիայի հնարավոր մենամարտի հաղթողին
06.04.2026 | 14:08
Իսրայելը հաստատում է՝ սպանվել է ԻՀՊԿ հետախուզության ղեկավարը
06.04.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի մարզի վրա
06.04.2026 | 13:50
ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ իր աշխատանքում. Լուկաշենկո
06.04.2026 | 13:41
Թիկնիզյանի ասիստը, Սիմոնյանի, Դավիդյանի, Կորյանի ու Ալեքսանյանի գոլերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 13:33
ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածներից Իրանում առնվազն 25 մարդ է զոհվել. Իսրայելում ևս զոհեր կան
06.04.2026 | 13:28
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.04.2026 | 13:24
Ինձ ֆրակցիայում ասում էին` վարչապետ ես բերո՞ւմ մեր վրա, վարչապետով սպառնում ես մեզ. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 13:17
Արման Սարգսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.04.2026 | 13:15
Իրանը խոստանում է պատասխան հարվածներ հասցնել իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակմանը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենին․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը կարևորել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի անցկացումը Երևանում և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի բազմաոլորտ փոխգործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ-ի հետևողական աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին: Վարչապետը նշել է, որ կարևոր է մայիսի 5-ին Բրյուսում անցկացված ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ կյանքի կոչումը:

Ջեյմս Օ՛Բրայենը գոհունակությամբ շեշտել է, որ նիստն անցկացվել է արդյունավետ՝ ավելացնելով, որ ԱՄՆ վարչակազմը շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ տարբեր ուղղություններով բարեփոխումներն առաջ մղելու նպատակով:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացին, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու դրա սկզբունքներին:

Վարչապետ Փաշինյանը տեղեկացրել է, որ կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը և դրա իրականացման գործում ընդգծել միջազգային գործընկերների աջակցության անհրաժեշտությունը: