11 մլն դրամ կրիպտոեկամուտ և պետական աջակցություն ստացող ընտանեկան բիզնես․ Տիգրան Ավինյանի հայտարարագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անցած տարի 45․4 մլն դրամ եկամուտ է ունեցել։ Նրա 2023 թ-ի գույքի և եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ այս գումարից 20 մլն դրամը Երևանի քաղաքապետարանից աշխատավարձն է, 14 մլն դրամը ստացել է Երևանի Կենտրոնում գտնվող ավտոտնակի վաճառքից։ Հետաքրքիր է, որ դրա գնորդը «Զեյթուն քոնսթրաքշն» ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցիչ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ն է, որը համայնքային կառույց է։ Մնացած 11․3 մլն դրամը քաղաքապետը ստացել է  Poolin կրիպտոմայնինգի հարթակից։

Ավինյանի հայտարարագրած կրիպտոարժույթներից Bitcoin-ի ծավալը 2023 թ-ին կրկնապատկվել է՝ դառնալով  3.62։ Նկատենք, որ 1 Bitcoin-ն այս պահին արժե մոտ 70 հազար ԱՄՆ դոլար։ Քաղաքապետի մյուս կրիպտոարժույթները տարվա ընթացքում նույնությամբ պահպանվել են՝ ADA Cardano՝ 1,483, Ethereum 5։ Տարեվերջին նրա բակային հաշվին եղել է 16․6 մլն դրամ, կանխիկ հայտարարագրել է 17․8 մլն դրամ։

Երևանի քաղաքապետն 90 օրից ավելի բնակվել է իրեն չպատկանող առանձնատանը։ Վարում է 2022 թ-ին հորից նվեր ստացած VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենան։

Ավինյանը «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահն է, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ։

Տ․ Ավինյանը հայտարարագրել է մասնավոր կազմակերպություններում մասնակցություն․ նրա կինը՝ Մարիամ Պահլավունին, «Լավ Փրոդաքթս» ընկերության 34 %-ի և «Բարուր Թոյզ» ՍՊԸ-ի 50%-ի բաժնետեր է և տնօրեն։

Մարիամ Պահլավունին ունի RANGE ROVER ավտոմեքենա: «Օրոր Թոյզ» ՍՊԸ-ին (նախքան անվանափոխվելը՝ «Բարուր») 2.8 մլն դրամ փոխառություն է տվել, որից էլ 865 հազար դրամ աշխատավարձ է ստացել։ Նա ունի բանկային 3 ավանդ՝ 44․5 մլն դրամ ծավալով։ Կանխիկ հայտարարագրել է 1․3 մլն դրամ։ Ուշագրավ է, որ հարսին պարտքով գումար են տվել սկեսրայրն ու սկեսուրը՝ Արմեն Ավինյանը և Հասմիկ Խլղաթյանը, համապատասխանաբար՝ 42 մլն դրամ և 4․5 մլն դրամ։

Նկատենք, որ ըստ պետռեգիստրի, Պահլավունին գրանցված է նաև որպես «ՍԱՅԲԵՐ ՎԻԺԸՆ» ՍՊԸ-ի տնօրեն, որի 50 %-ի փայատերը Տիգրան Ավինյանի մայրն է, բայց այդ մասին հայտարարագրում չի նշել։ Մինչ 2018-ի իշխանափոխությունն ընկերությունը ղեկավարում էր Տիգրան Ավինյանը։ Ի դեպ, «ՍԱՅԲԵՐ ՎԻԺԸՆ»-ն այն ընկերությունների ցանկում է, որոնց 2022 թ-ի դեկտեմբերի 1-ին կառավարության որոշմամբ (թիվ 1863-Լ) 10 մլրդ դրամ պետական աջակցություն է տրամադրվել։

 

Գայանե Խաչատրյան