ՀՀ-ԱՄՆ քննարկումները կենտրոնացել են պաշտպանական բարեփոխումների, ժողովրդավարական զարգացման, եվրատլանտյան համագործակցության ուղղությամբ․ Ջեյմս Օ՛Բրայեն
Քաղաքականություն
11.06.2024 | 15:12ԱՄՆ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը Երևանում անցկացված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքներն ամփոփել է X-ում գրառմամբ։
«Այսօրվա ռազմավարական երկխոսությունը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ընդգծում է Հայաստանի հետ մեր խորացող երկկողմ գործընկերությունը։ Մեր քննարկումները կենտրոնացել են ժողովրդավարական զարգացման, տնտեսության դիվերսիֆիկացիայի, պաշտպանական բարեփոխումների և եվրատլանտյան համագործակցության ուղղությամբ»,- գրել է Օ՛Բրայենը։