ԵՄ-ն բանակցում է Ադրբեջանից գազ գնելու և այն դեպի Եվրոպա գնացող ռուսական խողովակաշարեր մղելու հարցով․ Bloomberg

Լուրեր

21.07.2026 | 23:30
Էլեկտրամատակարարման ընդհատումներ՝ Երևանում ու մարզերում
21.07.2026 | 23:20
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում
21.07.2026 | 23:02
ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Paramount-ի և Warner Bros.-ի միաձուլման գործընթացը
21.07.2026 | 22:55
Գագիկ Ծառուկյանն առերեսվել է տուժող ճանաչված Իրանի քաղաքացու հետ. փաստաբան
21.07.2026 | 22:52
Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
21.07.2026 | 22:49
Երևանում ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:43
Քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ․ արձանագրվել է 50 խախտում
21.07.2026 | 22:36
Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեից կալանավայր տեղափոխեցին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:33
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
21.07.2026 | 22:27
Բեռլինում Մերցի հետ հանդիպման ժամանած Ալիևին ադրբեջանցիները դիմավորել են «բռնապետ» վանկարկումներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:18
Արփինե Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում նոր կենսաչափական համակարգի ներդրման արդյունքները
21.07.2026 | 22:09
Վրաստանում տղամարդ է կալանավորվել՝ ռուսախոս զբոսաշրջիկի վրա հարձակվելու համար․ ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
21.07.2026 | 21:55
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոք Ռովերսին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 21:45
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
21.07.2026 | 21:38
Գարիկ Սարգսյանը լքում է Վեդիի համայնքապետի պաշտոնն ու վերցնում պատգամավորական մանդատը
Բոլորը

ԵՄ պաշտոնյաները բանակցություններ են վարում 2025 թվականին Ռուսաստան-Ուկրաինա առանցքային խողովակաշարով գազի մատակարարումները շարունակելու շուրջ: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ քննարկվող տարբերակներից մեկն այն է, որ եվրոպական ընկերությունները գազ գնեն Ադրբեջանից և այն մղեն դեպի Եվրոպա գնացող ռուսական խողովակաշարեր։

«Նման համաձայնագիրը թույլ կտա Եվրոպային խուսափել ռուսական գազ գնելու խայտառակությունից այն ժամանակ, երբ փորձում են կրճատել Մոսկվայի եկամուտները (որոնք ֆինանսավորում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը)»,- նշում է Bloomberg-ը։

Այս հեռանկարի օգտին է խոսում նաև այն, որ դա ձեռնտու կլինի Ուկրաինային, ասվում է հրապարակման մեջ։ Ըստ դրա՝ 2021 թվականին գազի տարանցումից Ուկրաինայի եկամուտները կազմել են շուրջ 1 մլրդ դոլար, ինչը հնարավորություն է տվել ֆինանսավորում ապահովել պատերազմից տուժած տնտեսության համար։

Բացի այդ, կան մտավախություններ, որ չօգտագործված խողովակաշարերը կարող են ռազմական թիրախ լինել կամ դառնալ անօգտագործելի, ինչը մեծ ծախսեր կպահանջի դրանց վերականգնման համար։ Հոդվածի հրապարակման պահին ադրբեջանական պետական Socar ընկերությունը Bloomberg-ին նման ծրագրերի վերաբերյալ մեկնաբանություն չի տվել։ Ռուսաստանի կառավարությունը և «Գազպրոմը» նույնպես չեն արձագանքել լրագրողների հարցումներին։

«Ադրբեջանական գազի օգտագործման հետ կապված պլանը տեսականորեն կարող է ձեռնտու լինել Ռուսաստանին, եթե այն ձևակերպվի որպես սվոփ (տարբեր ակտիվների փոխանակման առանց բորսայի գործարք՝ որոշակի ժամանակ հետո դրանք վերադարձնելու պայմանով), թույլ տալով Մոսկվային իր գազն ուղարկել այլ երկրներ»,- նշում է Bloomberg-ը։

Ռուսաստանը, ըստ հոդվածի հեղինակների, ստիպված է եղել քրտնաջան աշխատել՝ բավարար քանակությամբ վառելիքի նոր սպառողներ գտնելու համար, քանի որ իր ենթակառուցվածքը ստեղծված է Եվրոպային գազ մատակարարելու համար, իսկ Չինաստանը կոշտ բանակցություններ է վարում:

«Սվոփի գաղափարը խորթ չէ նավթի և գազի շուկաներին և օգտագործվում է այն ժամանակ, երբ անհնար է ֆիզիկապես վառելիք մատակարարել մի վայրից մյուսը»,- ասվում է հոդվածում։

Ըստ Bloomberg-ի՝ համապատասխան բանակցությունների արդյունքները, որոնք դեռ վաղ փուլում են, պետք է ակնկալել 2024 թվականի վերջին, «երբ ճնշումը կմեծանա Ուկրաինայի հետ ռուսական գազի տարանցման պայմանագրի ժամկետի ավարտի մոտենալու ֆոնին, իսկ եվրոպական ձմեռը սարերի հետևում չի լինի»: