Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան

Լուրեր

07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
Բոլորը

ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքապետ Էլեն Ասատրյանը հունիսի 11-ից 20-ը կլինի Հայաստանում՝ մասնակցելու ԱՄՆ պետդեպարտամենտի և ԱՄՆ քաղաքապետների և քաղաքների գործադիր մարմինների կողմից կազմակերպված ԱՄՆ-Հայաստան տեղական ժողովրդավարության համաժողովին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտում են Էլեն Ասատրյանի գրասենյակից, Գլենդելի քաղաքապետը Երևան կժամանի հունիսի 11-ին։ Այցի նպատակն է երկկողմ հարաբերությունների ամրապնդումը, տնտեսական հնարավորությունների ուսումնասիրումը և Գլենդելի ու Հայաստանի միջև մշակութային ու կրթական փոխանակումներին աջակցելը։

Էլեն Ասատրյանը կայցելի նաև Գյումրի, հնարավոր է, նաև Կապան, եթե ժամանակը թույլ տա։ Այցի ընթացքում Գլենդելի քաղաքապետը հանդիպումներ կունենա Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների, լրատվամիջոցների, գործարարների, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Ասատրյանը կմասնակցի նաև քննարկումների, որոնք կենտրոնացած կլինեն Հայաստանի, ինչպես նաև Հայաստանում Գլենդելի քույր քաղաքների հետ կապերն ամրապնդելու, ժողովրդավարության, կայուն զարգացման, առևտրի, զբոսաշրջության և տեխնոլոգիական համագործակցության վրա։

Անդրադառնալով Հայաստան կատարելիք այցին՝ էլեն Ասատրյանը շեշտել է, որ ոգևորված է որպես Գլենդելի քաղաքապետ իր ծննդավայր վերադառնալու առթիվ։