ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է ԵԽ գրասենյակի ղեկավարին

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։

Ինչպես տեղեկանում ենք Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման սկզբում Գրիգոր Մինասյանը շնորհավորել է պարոն Լոնգանգեին ԵԽ գրասենյակի ղեկավարի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Եվրոպայի խորհրդին Հայաստանում եվրոպական արժեքների, չափանիշների և ընթացակարգերի ներդրման, անկախ դատական համակարգի կայացման, իրավական և հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ կառուցակարգերի հիմնադրման և ամրապնդման բարեփոխումային օրակարգին ցուցաբերած շարունակական աջակցության համար։

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին` ՀՀ-ի հետ փոխգործակցության բարձր մակարդակի, ԼՂ ճգնաժամի ամբողջ ընթացքում արված բազմաթիվ հայտարարությունների համար՝ ռազմական գործողությունների դադարեցման, ռազմագերիների և պահված անձանց ապօրինի կալանավորման, մարդասիրական ճգնաժամի, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև սահմանազատման գործընթացի վերաբերյալ աջակցության հայտարարությունների համար։

Արդարադատության նախարարն առանցքային է համարել ԵԽ մարմինների հետ ձևավորված կայուն փոխգործակցությունը, մասնավորապես՝ Վենետիկի հանձնաժողովի, ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ), Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի՝ վերջինիս վճիռների արդյունավետ կատարումն ապահովելու ենթատեքստում։

Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն բարձր է գնահատել Արդարադատության նախարարության հետ կայուն և արդյունավետ համագործակցության մակարդակը և շնորհակալություն հայտնել գրեթե բոլոր կարևոր իրավական զարգացումների ընթացքում ԵԽ-ի խորհրդատվական խողովակներն ակտիվ կիրառման և դրա արդյունքները պատշաճ իրացման համար։

Քննարկվել են նախարարության խնդրանքով ներկայում ԵԽ Գլխավոր տնօրինությունների և Վենետիկի հանձնաժողովի կողմից քննարկվող իրավական ակտերի նախագծերը, մասնավորապես «Ազգային փոքրամասնությունների մասին» և «Իրավահավասարության ապահովման ու խտրականությունից պաշտպանության մասին» օրենքների նախագծերը։ ԵԽ-ն ողջունում է այս նախագծերի շուրջ կազմակերպվող լայն քննարկումների գործընթացները։

Կողմերը երկուստեք գոհունակություն են հայտնել ՀՀ-ԵԽ 2023-2026թթ. գործողությունների ծրագրի իրականացման (ֆինանսավորման) մակարդակի, և դրա շրջանակներում ԱՆ բարեփոխումային օրակարգի գրեթե ողջ սպեկտրի ուղղությամբ ծրագրերի իրականացման կապակցությամբ, այդ թվում մարդու իրավունքների, դատաիրավական, հակակոռուպցիոն ու քրեակատարողական ոլորտներում։

Կողմերն անդրադարձ են կատարել նաև ՄՔԴ կանոնադրության վավերացման գործընթացին ԵԽ ցուցաբերած աջակցությանը։ ԵԽ-ն պատրաստակամ է ներգրավվել նաև կանոնադրության վավերացմանը հաջորդող գործընթացների կազմակերպման հարցերի շուրջ։

Կողմերը առանձնակի կարևորել են նախարարության և ԲԴԽ կողմից համատեղ մշակվող դատավորի գործունեության գնահատման նոր համակարգը, հաշվի առնելով վերջինիս կարևորությունն արհեստավարժ դատավորների համայնքի շարունակական զարգացման և որպես հետևանք դատարանների անկախության, արդյունավետության և վստահություն առավել բարձր մակարդակի ապահովման համար։ ԵԽ-ն պատրաստակամ է առավել գործուն աջակցություն ցուցաբերել այս գործընթացներին։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ համագործակցելու իրավունքի գերակայության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտներում՝ ի նպաստ Հայաստանում ժողովրդավարության և արդարադատության որակի բարելավմանը։