Նվաստացուցիչ է՝ Գալստանյանը ՌԴ-ին դիմեց․ քիչ մնաց ասի՝ ռուսական դեսանտ իջեցրեք իշխանությանը հեռացնենք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.04.2026 | 15:00
Ես զինվորների լողանալու հարցով ի պաշտոնե չեմ զբաղվում. Արման Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 14:53
Գրանցվել է 469 դեպք, որից 172-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
06.04.2026 | 14:44
Հայկ Սարգսյանը սիրում է ֆանտազիայի ժանրով խոսել. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 14:35
«Հրատապ» խորհուրդ՝ կես միլիարդով. ինչի համար է Ֆինանսների նախարարությունը 597 մլն դրամ վճարել
06.04.2026 | 14:23
Պապիկյանին ասել եմ` զինվորը շաբաթը մեկ է լողանում. սառը ջրով լողացած զինվորը թոքաբորբից մահացել էր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 14:15
Արման Ծառուկյանը կանխատեսել է Մախաչևի և Տոպուրիայի հնարավոր մենամարտի հաղթողին
06.04.2026 | 14:08
Իսրայելը հաստատում է՝ սպանվել է ԻՀՊԿ հետախուզության ղեկավարը
06.04.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի մարզի վրա
06.04.2026 | 13:50
ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ իր աշխատանքում. Լուկաշենկո
06.04.2026 | 13:41
Թիկնիզյանի ասիստը, Սիմոնյանի, Դավիդյանի, Կորյանի ու Ալեքսանյանի գոլերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 13:33
ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածներից Իրանում առնվազն 25 մարդ է զոհվել. Իսրայելում ևս զոհեր կան
06.04.2026 | 13:28
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.04.2026 | 13:24
Ինձ ֆրակցիայում ասում էին` վարչապետ ես բերո՞ւմ մեր վրա, վարչապետով սպառնում ես մեզ. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 13:17
Արման Սարգսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.04.2026 | 13:15
Իրանը խոստանում է պատասխան հարվածներ հասցնել իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակմանը
Բոլորը

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակացություններն այսօր միջնորդություն ներկայացրեցին Ազգային ժողովի խորհրդին՝ վաղը կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։ Եթե այն մերժվի, օրենքի ուժով կգումարվի նիստ՝ հունիսի 17-ին 18։30-ին։

Բագրատ Գալստանյանի ընդդիմադիր շարժումը ԱԺ-ին հարող տարածքում՝ Բաղրամյան-Դեմիրճյան հատվածում վրաններ է տեղադրել։ «Մեր պահանջը մնում է հրաժարականը՝ չբացառելով քաղաքական լուծումների մնացած տարբերակները», – ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը` չմանրամասնելով, սակայն, թե կոնկրետ ինչ քաղաքական լուծումներ նկատի ունի։ Այն հարցին՝ քաղաքական այլ լուծումներ և՞ս պատրաստ են քննարկել, արդյո՞ք խոսքը նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին է, երբ չի բացառում «քաղաքական լուծումների մնացած տարբերակները», Բագրատ Գալստանյանն արձագանքեց՝ այդ թվում դա։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը Factor TV-ի հետ զրույցում պնդում է, որ Գալստանյանը խաբում է իր հետևորդներին այս գործընթացով․ «Սա տապալված օրակարգ է, քանի որ Ազգային ժողովը Կառավարության հրաժարականի ինստիտուտ չունի։ Կա վարչապետի իմփիչմենթի ինստիտուտ, որի համար պետք է հավաքել անհրաժեշտ թվով ստորագրություններ, որոնք իրենք չունեն, և այդ մասին իրենք գիտեն շատ վաղուց։ Սա կեղծիք է և սուտ է իրենց հետևորդներին»,- նշեց ՔՊ-ական պատգամավորը։

Բագրատ Գալստանյանը եռալեզու դիմել է արտաքին ուժերին, իսկ մասնավորապես ռուսերենով ասել է հետևյալը․ «Մենք պահանջում են իշխանության հրաժարականը։ Մենք չենք խաթարելու դաշնակցային հարաբերությունները։ Սպասում ենք մեր գործընկերների ադեկվատ արձագանքը՝ տեղի ունեցող գործընթացներին»։ Ինչքանո՞վ է սահմանադրական այս կոչը, հարց ուղղեցինք Արսեն Թորոսյանին․

«Գալստանյանը քիչ է մնում ասեր՝ ռուսական դեսանտ ենք պահանջում Հայաստանի իշխանությունը հեռացնելու համար։ Այս մարդիկ դեմ են պետականությանը։ Ես համարում եմ՝ նվաստացուցիչ է, որ Հայաստանից այսպիսի հայտարարություն է գնում»,- ասաց Թորոսյանը։ Իշխանական պատգամավորը նաև պնդեց, որ ՌԴ-ն միջամտում է ՀՀ ներքին գործերին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան