Քննարկում՝ ճանապարհաշինարարության մեջ օգտագործվող հայկական շինանյութերի որակական հատկությունների վերաբերյալ

Լուրեր

14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
14.10.2026 | 12:10
Փաշինյանը խաղաղության մասին իր պատկերացումն է ներկայացրել // Սիբիհան Միրզոյանին Ուկրաինա է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 12:00
Վաղը մորքուրները, հորքուրները, քեռիները, առավել ևս՝ բաջանաղները թող չգան, ասեն՝ երեխաները չէին հասկանում․ Միկոյանը՝ 2-րդ նախագահին «կալանք տվողների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:52
«Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:44
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
14.10.2026 | 11:32
Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատվել է թոքերի քաղցկեղի պատճառով
14.10.2026 | 11:24
«Դեպի Եվրոպա ընթացող գնացքի վերջնակետը ո՞րն է»․ «Ոչ ոք չգիտի, բայց երկուսս էլ՝ ՀՀ-ն և ԵՄ-ն, հաճույք ենք ստանում գործընթացից»․ Միրզոյան
14.10.2026 | 11:15
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
Բոլորը
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ մասնագիտական քննարկում՝ ճանապարհաշինարարության մեջ օգտագործվող հայկական ծագմամբ շինարարական նյութերի որակական հատկությունների վերաբերյալ. տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանլրատվական ծառայությունը:
 
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի պատասխանատուներ, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» կառուցումն իրականացնող իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա», չինական «Սինոհիդրո» ընկերությունների, տեխնիկական վերահսկողությունն իրականացնող ֆրանսիական «Սաֆեժ» և իսպանական «Էպտիսա» ընկերությունների համատեղ ձեռնարկության, «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ» կոնսորցիում իտալական համատեղ ձեռնարկության, այլ կառույցների ներկայացուցիչներ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնագետներ։
 
Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ ճանապարհաշինության ոլորտում բարձր որակ ապահովելու անհրաժեշտությանը, ընդգծվեց, որ շինարարության ընթացքում պետք է բացառվի որակի որևէ շեղում։ Հանդիպմանը ներկա մասնագետներն ու գիտնականներն իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքներով փաստեցին, որ Հայաստանը հնարավորություն ունի արտադրելու AASHTO M 85 չափանիշներին համապատասխան ճանապարհաշինական ցեմենտ և կատարել որակյալ ճանապարհաշինական աշխատանքներ։  
 
Հանդիպման ավարտին որոշում կայացվեց կազմել աշխատանքային խումբ՝ գիտնականների, շինարարների, ինժեներների, ցեմենտ արտադրող ընկերությունների ներկայացուցիչների ներգրավմամբ, ովքեր կաշխատեն ճանապարհաշինական ցեմենտի որակի վերահսկողության, միջազգային ստանդարտների հետ դրա համապատասխանելիության ուղղությամբ։