ԱԺ խորհուրդն այսօր կքննարկի կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու հարցը

Լուրեր

09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
Բոլորը

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները միջնորդություն կներկայացնեն ԱԺ խորհուրդ՝ արտահերթ նիստ գումարելու պահանջով, այս մասին Factor.am-ին տեղեկացրեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ ԱԺ խորհրուրդը նիստ կգումարի այսօր ժամը 16։00-ին և կքննարկի կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու հարցը։

Նշենք, որ Երևանի Բաղրամյան պողոտան գիշերվանից շարունակում են փակ պահել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները։ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո շարժման մի խումբ անդամներ գիշերել են Բաղրամյան պողոտայում, որտեղ վրաններ են տեղադրվել։ Պողոտայից դեպի Դեմիրճյան փողոց տանող հատվածը ոստիկաններն են փակել։ Երթի մասնակիցների մի մասը մնացել է Բաղրամյան պողոտայում, մյուս մասն էլ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ շարժվել է դեպի Պռոշյան-Դեմիրճյան փողոց։ Այնուհետև Գալստանյանը հավաքվածներին կոչ է արել վերադառնալ Բաղրամյան պողոտա՝ միանալով այնտեղ մնացածաներին։

Նշենք, որ հունիսի 9-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը հայտարարեց, որ առաջիկա 96 ժամվա՝ 4 օրվա ընթացքում, առանց ընդմիջման բողոքի ակցիաներ պիտի իրականացնեն, մինչև հասնեն իրենց պահանջի իրականացմանը՝ վարչապետի և կառավարության հրաժարականին։

Ընդդիմադիրները պատրաստվում են ԱԺ խորհրդի նիստին զուգահեռ ակցիա իրականացնել խորհրդարանի շենքի մոտ։