Նոր մանրամասներ Թբիլիսիում վթարից տուժած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ. ՀՀ ԱՆ

Լուրեր

05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Թբիլիսի քաղաքում օգոստոսի 20-ին վթարի հետեւանքով տուժած եւ այնտեղ դեռեւս բուժում ստացող ՀՀ քաղաքացիների առողջական վիճակին ծանոթանալու եւ անհրաժեշտության դեպքում նրանց Հայաստան տեղափոխելու հարցերը լուծելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ եւ Վրաստանում ՀՀ դեսպանության առաջարկով օգոստոսի 29-ին Հայաստանից Թբիլիսի է ուղեւորվել շտապբուժօգնության վերակենդանացման բրիգադ. տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի մասնագետները գնահատել են Թբիլիսիում դեռեւս բուժվող 2 քաղաքացու առողջական վիճակը: Հաշվի առնելով տուժածների վիճակի ծանրությունը` որոշվել է նրանց չտեղափոխել` նպատակահարմար համարելով սպասել վիճակի որոշակի կայունացման:

ՀՀ առողջապահության նախարարությունը մշտական կապի մեջ է ինչպես Թբիլիսիում ՀՀ քաղաքացիներին բուժօգնություն ցուցաբերող հաստատությունների, այնպես էլ Վրաստանում ՀՀ դեսպանության հետ` անհրաժեշտության դեպքում ցուցաբերելու հրատապ օժանդակություն:

Սա հայ մասնագետների երրորդ այցն էր Թբիլիսի: Նախորդ այցերի ժամանակ, դեսպանության նախաձեռնությամբ եւ առողջապահության նախարարի հանձնարարությամբ, Հայաստան է տեղափոխվել ծանր կայուն վիճակում գտնվող Ա. Խ.-ն` հարազատների ցանկությամբ բուժումը ՀՀ-ում շարունակելու նպատակով:

Օգոստոսի 20-ին` 02:58-ին, Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Ելյավա» շուկայի մոտակայքում, վթարի հետեւանքով տուժել էր ՀՀ 9 քաղաքացի, որոնցից մեկը մահացել էր: 8-ը տեղափոխվել էին թբիլիսյան տարբեր բուժհաստատություններ: Առողջապահության եւ արտակարգ իրավիճակների նախարարություններն օպերատիվ կերպով ուշադրության տակ են պահում բոլոր տուժածների վիճակը: