Միտումնավոր քանդում են հայ թատրոնը`վերացնելով գեղղեկավարի հաստիքը. Հակոբ Ղազանչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

«Սոցցանցերում ատելության այս ալիքը սարսափելի է, ատելության խոսք տարածողները դա անում են այնպիսի մի էյֆորիայով, որ հասկանում ես` մենք վրիպեցինք կրթության մեջ: Քանի մենք թքած ունենք կրթության վրա, մթնոլորտն ավելի է սրվելու:»,-Factor TV-ի հետ զրույցում նշում է Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:
Նա խոսում է նաև հայ թատրոնի ներկայիս վիճակից, այն մասին, որ մեզ պարզապես անհրաժեշտ է «Թատրոնի մասին» օրենքը, որը 20 տարի շարունակ չարչրկվելուց հետո, միևնույն է, մնում է ինչ-որ մեկի դարակում. «Մեր թատրոններով զբաղվում են ինչ-որ «կիսաանտեսանելի ուժեր, որոնց օրենք պետք չէ: Օրենքի նախագծի վերամշակված տարբերակը կա: Չե´ն կարող, ասենք, կենդանաբանական այգին և թատրոնը նույն կերպ կառավարվել, մեզ օրենք է պետք»:
Հակոբ Ղազանչյանը նաև տեղեկացնում է, որ լրջորեն խոսվում է մեր թատրոններում գեղարվեստական ղեկավարների հաստիքները հանելու մասին. «Այդ շշուկները վաղուց կային: Նպատակային քանդում են թատրոնը: Լավ, դուք չեք ուզո՞ւմ, որ թատրոնն իր դեմքը, խաղացանկային քաղաքականությունն ունենա: Եթե թատրոններում գեղղեկավարներ չլինեն, այդ կառույցները կքանդվեն: Կբեմադրվեն միայն կոմերցիոն ներկայացումներ, կատակերգություններ, դահլիճները կլցվեն, բոլորը կծափահարեն, կասեն` այ, տեսեք, այսքան միլիոն աշխատեցինք, բայց երբ գա որևէ փառատոնի ներկայացում տանելու ժամանակը, ոչ մի բան չեն գտնի, որ տանեն»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան