Զախարովան ԵՄ-ին մեղադրել է տարածաշրջանը հերթական աշխարհաքաղաքական մրցակցության արենայի վերածելու մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ՌԴ-ն Ֆրանսիային ծանուցել է, որ Հայաստանում ԵՄ դիտորդներին կասկածում է լրտեսության մեջ, նշել է, թե չեն տեղեկացրել, քանի որ Մոսկվան բաց խոսել է Հայաստանում ԵՄ առաքելության նկատմամբ իր բացասական վերաբերմունքի մասին։

«Մենք բազմիցս ընդգծել ենք Հայաստանում ԵՄ այս կիսառազմական ներկայության առճակատող բնույթի մասին։ Ապացույցներ փնտրելու կարիք չկա, դրանք ակնհայտ են։ Առաքելության հակառուսական, հակաադրբեջանական և հակաիրանական նպատակներն ավելի ակնհայտ դարձան, երբ նրան սկսեցին միանալ ՆԱՏՕ-ի երկրները, որոնք ԵՄ անդամ չեն։ Բացի տարածաշրջանի ապակայունացումից և աշխարհաքաղաքական մրցակցության ևս մեկ ասպարեզի վերածելուց՝ նման նախաձեռնություններից ոչ մի լավ բան սպասել չի կարելի»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Նա նաև նշել է, որ «տարածաշրջանում կայունության հնարավորություններ կային, սկսվել էր աշխատանք, որը տալիս էր իր արդյունքները, ինչը դժգոհություն է առաջացրել Արևմուտքում, որը տարածաշրջանը չի տեսնում որպես խաղաղ ու անվտանգ»։

Ըստ Զախարովայի՝ Հարավային Կովկասում բոլոր հարցերը պետք է և կարող են լուծվել տարածաշրջանային երկրների հավաքական ջանքերով՝ բացառապես իրենց շահերից ելնելով և առանց արտաքին միջամտության։

Մանրամասները՝ տեսանյութում։