Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ փրկարար ծառայության տնօրենը քննարկել է կարողությունների զարգացման ծրագրի արդյունքները

Լուրեր

05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Օգոստոսի 29-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանը ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հայկական կարմիր խաչի ընկերության պատվիրակություններին:

Ինչպես տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման նպատակն էր քննարկել Տավուշի մարզում քաղաքացիական պաշտպանության ոլորտում փրկարար ծառայության կարողությունների զարգացման 2017-18 թթ. համագործակցության ծրագրի արդյունքները, ընթացքը և նախանշել հետագա քայլերը: Նախատեսվում է նաև երկկողմ փոխգործակցության և ընդգրկուն դասընթացների միջոցով զարգացնել ՀՀ ԱԻ նախարարության ՓԾ քաղաքային և համայնքային ստորաբաժանումների անձնակազմի կարողությունները:

Դասընթացները կներառեն ինչպես հրշեջ-փրկարարական, այնպես էլ առաջին բուժօգնության ծրագրեր: Օրակարգի կարևոր բաղադրիչներից էր հայկական կամավորական խմբերի կազմավորման և վերապատրաստման հարցը:

Ողջունելով հյուրերին՝ Ա. Նահապետյանը շնորհակալություն է հայտնել պարբերական աջակցության համար և հույս հայտնեց, որ փոխգործակցությունը կլինի շարունակական ու կընդգրկի ավելի մեծ ծավալեր: ՓԾ տնօրենը ներկայացրել է նաև ԱԻ նախարարության առաջարկությունները համագործակցության ուղղությունների ու հեռանկարների վերաբերյալ: Դրանք, մասնավորապես, վերաբերում էին հայ փրկարարների, կամավորների վերապատրաստման և ուսուցման ընթացակարգերին ու ԱԻՆ վարժանքներին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հայկական կարմիր խաչի ընկերության մասնակցությանը:

Հանդիպման ավարտին քննարկվել է ս. թ. դեկտեմբերի 7-ին Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ Գյումրիում կազմակերպվելիք ուսումնավարժությանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հայկական կարմիր խաչի ընկերության ներգրավվածության հեռանկարը: