Ապաշրջափակման հարցում կա առաջընթաց՝ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կիրականացնի․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնը «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» ծրագրի շրջանակում Երևանում կազմակերպել է «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային գիտաժողով։

Factor TV-ն համաժողովի ընթացքում զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Սարգսյանի գնահատմամբ՝ ներկա փուլում Հայաստանի հիմնական խնդիրն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելն է։ Ըստ նրա՝ այս գործընթացքում կան որոշակի ձեռքբերումներ, կան նաև խնդիրներ, որոնք տեղում դոփում են։

«Հանրապետություն» կուսակցության նախագահը խաղաղության հասնելու ուղղությամբ կարևոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի շփումները, որտեղ նաև հաշվի են առնվում միջազգային հանրության մոտեցումներն ու տեսակետները։
Ռուսաստանի մասնակցությամբ հանդիպումները,սակայն, Սարգսյանի կարծիքով, մեզ ուրիշ տեղ էին տանում։

«Ռուսաստանը ճիշտ կանի մտածի՝ ինչու Հայաստանի իշխանությունները չեն շփվում իրենց հետ։ Վարչապետը վերջերս շփվել է։ Ես գտնում եմ, որ դա բավարար է, մի բան էլ ավելին։ Իրենք ուզում են, որ ամեն օր շփվենք։ Իրենք մեզ վերաբերվում էին որպես վասալի։ Լուշակենկոյի բերանով ասում էին՝ ուր պետք է գնան հայերը, նրանք որևէ տեղ չունեն գնալու, նրանք մեր գրպանում են։ Հիմա պարզվում է, որ հայերը գնալու տեղ ունեն, նրանք բողոքում են, և ես ուրախ եմ դրա համար»,- տեսակետ հայտնեց Սարգսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան