Վերին Լարսը բացվել է, հայկական բեռնատարներն անխոչընդոտ անցնում են․ դեսպանատան մաքսային կցորդ

Լուրեր

21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
Բոլորը

Ձնահոսքը մաքրվել է, և Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, այս մասին Factor.am-ին տեղեկացրեց ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

Առավոտյան վրացական կողմը ձնահոսքի մասին էր հաղորդում, ժամեր անց էլ փոխանցեցին, որ Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է Դևդորակի գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով տարհանվել են «Դարյալ» առևտրաարդյունաբերական պալատի աշխատակիցները։

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդը, սակայն, վստահեցրեց, որ գետի ջրի մակարդակի բարձրացումը ճանապարհն անանցանելի չի դարձնում և չի խոչընդոտում հայկական բեռնատարների մուտքը Լարս։

Ավելի վաղ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը Factor.am-ին ասել էր, որ Խաչի լեռնանցքի հատվածում ձնահոսքի պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար դեպի Վերին Լարս տանող ճանապարհը երկու ուղղություններով փակվել էր, իսկ Հայաստանի տարածքից դեպի Վերին Լարս գնացող շուրջ 300 բեռնատար մնացել էր ճանապարհին։

Մանյա Պողոսյան