«Գազպրոմ»-ը չի կարողանա վերադարձնել գազի վաճառքի նախապատերազմյան ծավալները․ հաշվետվություն

Լուրեր

07.09.2026 | 10:40
Մասնավոր բիզնեսները գերծանրաբեռնում են մեր աղբատարները. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:35
Փաշինյանի այցը ՌԴ տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով
07.09.2026 | 10:31
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:17
Երկու կնոջ ֆինանսական կախվածության մեջ պահելով սեռական շահագործման են ենթարկել․ ՔԿ
07.09.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 7-ի դրությամբ
07.09.2026 | 09:46
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի
07.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.09.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
Բոլորը

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունն առաջիկա տարիներին չի կարողանա վերականգնել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով պատժամիջոցների հետևանքով կորցրած գազի վաճառքի ծավալները։ Այս մասին գրում է բրիտանական The Financial Times-ը՝ վկայակոչելով ընկերության ղեկավարության պատվերով 2023 թվականի վերջին պատրաստված հաշվետվության տվյալները, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

««Գազպրոմ»-ի և էներգետիկ ոլորտի համար պատժամիջոցների հիմնական հետևանքը դարձել է արտահանման ծավալների կրճատումը, որը 2020 թվականի մակարդակի չափով կվերականգնվի 2035 թվականից ոչ շուտ»,- ասվում է փաստաթղթում։

Վերլուծաբանների գնահատականներով՝ Եվրոպա գազի արտահանումը 2035 թվականին կկազմի միջինը տարեկան 50-75 մլրդ խորանարդ մետր։ Միևնույն ժամանակ, ըստ Եվրոստատի տվյալների՝ նախապատերազմյան 2021 թվականին «Գազպրոմ»-ը Եվրոպա է մատակարարել 141 միլիարդ խորանարդ մետր գազ, իսկ ընկերության ընդհանուր արտահանումը գերազանցել է 200 միլիարդ խորանարդ մետրը:

Ընկերությունը հույս է ունեցել, որ Չինաստան մատակարարումները կարող են փոխհատուցել եվրոպական շուկայի կորուստները, սակայն «Սիբիրի ուժը-2» գազատարի նոր ճյուղի կառուցման շուրջ բանակցությունները, որը նախատեսված էր տարեկան 50 միլիարդ խորանարդ մետր գազի համար, մտել են փակուղի։ Ըստ Financial Times-ի՝ պատճառը Պեկինի անզիջում դիրքորոշումն է, որը ցանկանում է գազ գնել ներքին ռուսական գներով։ Այս մասին միջազգային այլ լրատվամիջոցներ նույնպես տեղեկություններ էին տարածել։