Նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու համար մեղադրանք է առաջադրվել սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի գլխավոր մասնա­գետին

Լուրեր

16.07.2026 | 20:23
Միգրանտները պարտավոր կլինեն նոր բջջային հեռախոս գնել ՌԴ ժամանելիս
16.07.2026 | 20:12
Նյու Յորքում քննարկվել է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությունը
16.07.2026 | 20:00
Ծառուկյանը սադրեց, ինչո՞ւ որձ առյուծից խոսեց՝ սրեց իրավիճակը․ քրեական գործերը կապված չեն դրան․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 19:52
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
16.07.2026 | 19:43
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում հանդիպել է Իռլանդիայի կլիմայի և շրջակա միջավայրի պետքարտուղարին
16.07.2026 | 19:30
500 հազար դոլար է տվել փաստաբանին, բայց դատապարտվել ցմահ. կոշտ մեղադրանքներ՝ ընդդեմ պաշտպանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 19:22
Զելենսկին մեկնաբանել է ՊՆ ղեկավարի հրաժարականը և դրան հաջորդած բողոքի ցույցերը
16.07.2026 | 19:11
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել ուժեղացնել զարգացող երկրների աջակցությունը
16.07.2026 | 19:00
Ճանաչում ենք Փաշինյանի ապագա կառավարությունը որպես ՀՀ-ի փաստացի կառավարություն, բայց լեգիտիմ չէ․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 18:52
Բաքվից հայտնում են, որ Ադրբեջանը սկսել է պլաստիկե շինանյութ արտահանել Հայաստան
16.07.2026 | 18:44
ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին նվիրված բացօթյա համերգ կկայանա «Կասկադում»
16.07.2026 | 18:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին
16.07.2026 | 18:23
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում քննարկվել են սահմանների կառավարման բարեփոխումները
16.07.2026 | 18:12
Փաշինյանին «վառելու» կոչ անողի գործը կես ամսում ուղարկվել է դատարան, Գարեգին Բ-ին «քարով սատկացնելու» կոչը լեզվաբաններն են ուսումնասիրում
16.07.2026 | 18:04
Արմեն Գրիգորյանը կարևորել է ԵՄ գործընկերության առաքելության դերը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում
Բոլորը

2018 թվականի հուլիսի 31-ին Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 3121-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 3121-րդ հոդվածի 2-րդ մասի, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1-րդ կետերի, 325-րդ հոդվածի 2-րդ մասի, 311-րդ հոդվածի 1-ին մասի, 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից սոցիալական աջակցության նպաստների տրամադրման գործընթացում առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ. տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքից:

 Ոստիկանության Բազումի բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ էին ստացվել, համաձայն որոնց սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի մասնագետը, 2012-2017թթ. իր սպասարկման տարածքի մի քանի բնակիչներին նպաստառուների ցուցակում ընդգրկելու, հաջորդող տարիների ընթացքում նրանց նպաստի վճարումը չդադարեցնելու և նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց պահանջել և ստացել է ապօրինի վարձատրություն:

 Բացի դրանից՝ ըստ նախապատրաստված նյութերի՝ նույն բաժնի մասնագետները 2008-2017թթ. ընթացքում նույնպիսի գործողություններ են կատարել սոցիալական անապահովության նպաստից օգտվող 4 շահառուների օգտին:

Փաստական տվյալներ էին ստացվել նաև, որ բաժնի աշխատակիցները նախնական համաձայնության են եկել «Հայփոստ» ՓԲԸ տվյալ տարածքն սպասարկող փոստային բաժանմունքների ծառայողների հետ և 2017թ. սեպտեմբերից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում, առանց երկու անձանց գիտության, գործակալության համակարգչային բազայում կեղծ տեղեկություններ էին մտցրել նրանց սոցիալապես անապահովության վերաբերյալ և նրանց անվամբ ապօրինի ձևակերպելով ընտանեկան նպաստներ և կազմելով կեղծ ցուցակներ, հափշտակել են նրանց անվամբ ելքագրված զգալի չափերի գումար:

Միաժամանակ, տվյալներ էին ստացվել մի անչափահասի հաշմանդամ ճանաչելու, հաշմանդամության խումբը սահմանելու և հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնատար անձանց կողմից միջնորդ աշխատակցի միջոցով կաշառք պահանջելու վերաբերյալ:

Նշված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ընթացող նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ  ՀՀ քրեա­կան օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ է ներգրավվել սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի գլխավոր մասնա­գետ Ք. Հ-ն: Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի ապօրինի վարձատրություն ստանալու նպատակով շարունակաբար, 2012 թվականից 2017 թվականն ընկած ժամա­նակահատվածում, Վանաձորի թվով 7 բնակիչների նպաստառուների ցուցակում ընդգրկելու, հաջորդող տարիների ընթացքում նրանց նպաստի վճարումը չդադարեցնելու և նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց պետական բյուջեի միջոցներից տրամադրվող դրամական օգնություն համար­վող նպաստի մեկից երեք ամսվա գումարներն անձամբ պահանջելու և ստանալու համար: Արդյունքում պետությանն ընդհանուր պատճառվել է առանձ­նապես խոշոր չափերի՝ 1․058.000 ՀՀ դրամի վնաս:

Միաժամանակ, դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի գլխավոր մասնա­գետի պաշտոնում մեղադրյալի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին, որը կատարման համար ուղարկվել է ՀՀ Վանաձոր համայնքի  աշխատակազմի ղեկավարին:

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական, դատավարական այլ, ինչպես նաև օպերատիվ հետախուզական միջոցառումներ քրեական գործի մյուս դրվագների հանգամանքները լիարժեք բացահայտելու, կոռուպցիոն սխեմաներում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու նպատակով: 

Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման, հսկողության ներքո ներկա պահին քննվում է մարզում գործող Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի և Վանաձորի սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում նմանատիպ հանցագործությունների դեպքերով հարուցված թվով 6 քրեական գործ: Դրանցով  գործակալությունների 8 հանրային ծառայողների, այդ թվում՝ 1 գործակալության պետի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:

Հիշյալ գործերով քրեական հետապնդում է հարուցվել նաև Հայփոստ ՓԲ ընկերության թվով 19 ծառայողների նկատմամբ, այդ թվում՝ հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալուն օժանդակելու, խմբի կազմում խարդախության եղանակով հափշտակություններ կատարելու և կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու համար:  

 Դատախազների համապատասխան որոշումներով ժամանակավորապես դադարեցվել է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային 5 ծառայողի պաշտոնավարում:

   Նշված քրեական գործերով  բացահայտված պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը ներկա պահին կազմում է 593.914.000 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 27.715.500 ՀՀ դրամը՝ մուտքագրելով դատախազության դեպոզիտ հաշվին:

Միաժամանակ, նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասի ամբողջական վերականգնումն ապահովելու նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանք է դրվել մեղադրյալների շարժական և անշարժ գույքների վրա: