Հայաստանն առաջին անգամ կմասնակցի պաշտպանության և անվտանգության EUROSATORY ցուցահանդեսին

Լուրեր

09.03.2026 | 10:30
Ռուսաստանից հացահատիկ տեղափոխող ևս մեկ գնացք այսօր Ադրբեջանի տարածքով  կմեկնի Հայաստան
09.03.2026 | 10:17
Դիլիջան-Իջևան ճանապարհի բախվել են «Toyota» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաներ․ կա տուժած
09.03.2026 | 10:01
Տաշիր քաղաքի մի շարք հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի
09.03.2026 | 09:46
Փրկարարները հայտնաբերել են քաղաքացուն
09.03.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
09.03.2026 | 09:28
Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, Իրանի նոր գերագույն առաջնորդ է նշանակվել
08.03.2026 | 22:19
Իրանը հայտարարել է՝ հրթիռային հարվածների հետևանքով լուրջ վնասվել է Սպահանի միջուկային օբյեկտը
08.03.2026 | 21:39
Առաջնորդությունը պատասխանատվություն ստանձնելու և կարծրատիպերը հաղթահարելու կարողություն է․ ՆԳ նախարար
08.03.2026 | 20:53
Կիպրոսում ավիաբազան հարվածած դրոնում ռուսական բաղադրիչներ են հայտնաբերվել
08.03.2026 | 20:24
Աղոթենք, որ ռումբերի ձայները դադարեն, իսկ զենքերը լռեն․ Հռոմի պապը՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի մասին
08.03.2026 | 19:58
Մակրոնը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
08.03.2026 | 18:55
ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են հատուկջոկատայիններ ուղարկել Իրան՝ ուրանի պատճառով․ Axios
08.03.2026 | 17:49
The Jerusalem Post․ ԱՄԷ-ն հերքում է Իրանին հարվածելու մասին տեղեկությունը
08.03.2026 | 16:59
5 օր հանրապետությունում տեղումներ չենք ունենա. Գագիկ Սուրենյան
08.03.2026 | 16:14
ԱՄԷ-ն առաջին անգամ հարվածել է Իրանի տարածքին․ իսրայելական ԶԼՄ-ներ
Բոլորը

Հայաստանն առաջին անգամ կներկայացվի ցամաքային և ցամաքաօդային պաշտպանության և անվտանգության EUROSATORY ցուցահանդեսին, որը կանցկացվի 2024 թվականի հունիսի 17-ից 21-ը, Փարիզում։

Ինչպես հայտնեցին Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատից, ցուցահանդեսը կհյուրընկալի ավելի քան 1800 մասնակցի 90 երկրից, ինչպես նաև մոտ 98000 այցելուի և մասնագետի:

«Հայաստան» տաղավարը կհյուրընկալի Ֆրանսիա- Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի անդամ և հայկական ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների պատվիրակությունը։ Սա հնարավորություն կընձեռի հայկական այս ընկերություններին առաջին անգամ ներկայացնելու իրենց տեխնոլոգիաներն ու լուծումները Եվրոպայի միջազգային ցուցահանդեսում՝ պայմանագրեր կնքելու նպատակով։

Ցուցահանդեսի ընթացքում հունիսի 18-ին GICAT տաղավարում (Ֆրանսիայի պաշտպանության և անվտանգության արդյունաբերության կազմակերպություն) տեղի կունենա ֆրանս-հայկական համաժողով՝ նվիրված Հայաստանի կարիքներին պաշտպանության ոլորտում և Ֆրանսիայի հետ ընթացիկ համագործակցությանը:

Համաժողովին կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, GICAT-ն ու իր անդամները, ինչպես նաև Ֆրանսիա – Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի անդամներ։

EUROSATORY պաշտպանության և անվտանգության միջազգային ցուցահանդեսում  Հայաստանի տաղավարը կղեկավարի Ֆրանսիա – Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը` Տիգրան Առաքելյանի նախագահությամբ։