Արտառո՛ց է․ ԼՂ-ում պարտված շարժումը ՀՀ-ում վերակենդանացել է, ասում են՝ Ոսկեպարով գնանք Արցախ․ Վահրամ Աթանեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
Բոլորը

Ինչպես 33 տարի Արցախի թեման եղել է ՀՀ ներքաղաքական դիսկուրսի մաս, հիմա նույնպես՝ կենտրոնական տեղ է զբաղեցնում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և ՀՀ իշխանության միջև բանավեճերում։ «Առանց Արցախի ես խեղդվում եմ, բայց չեմ ուզում խեղդվել։ Ուրեմն՝ Ոսկեպարով պիտի գնանք դեպի Արցախ»,- հայտարարել է ընդդիմության առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը։ Հրապարակախոս, Հայաստանի և Արցախի խորհրդարանների նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը Factor TV-ի հետ զրույցում պնդում է, որ ընդդիմությունը չի տալիս կոնկրետ պատասխան, թե «Ոսկեպարով պիտի գնանք Արցախ» լոզունգը որպես քաղաքական ծրագիր ի՞նչ է ենթադրում իրենից այսօր․ պատերազմո՞վ, թե՞ միջազգային ճնշմամբ է հնարավոր վերադարձ։ Ավելի շուտ, ըստ պարոն Աթանեսյանի, այս գաղափարը մնում է լոզունգի մակարդակում, և ոչ թե քաղաքական ծրագիր է դառնում։

«Արտառո՛ց է իրավիճակը, որովհետև Արցախում պարտված շարժումը Հայաստանում վերակենդանացել է՝ պայքար, դիմադրություն, «Ոսկեպարով՝ Արցախ» լոզունգներ է բարձրացնում։ Ես վստահ եմ, որ Գալստանյանը վարչապետ ընտրվելով՝ իշխանությունը հանձնելու է ուրիշին, այսինքն՝ Հայաստանում այն ուժերին, որոնք Սամվել Շահրամանյանի ընտրությունը ողջունեցին, և նրա ընտրվելուց 10 օր անց նա ստորագրեց Արցախի լուծարման հրամանագիր»։

Վահրամ Աթանեսյանը հանրահավաքներում արցախցիներին ներգրավելը և Արցախ վերադարձնելու խոստումները մանիպուլյացիա է որակում․ «Բագրատ Սրբազանը արցախցիների մոտ հույս է արթնանցնում վերադարձի, ո՞նց եք պատասխան տալու, վախենում եմ՝ մարդիկ հուսախաբվեն, և Հայաստանում չապրեն, այլ ընտրեն Ռուսաստանը՝ արտագաղթեն մի պետություն, որը այստեղ շարժում է գեներացնում»։ Անդրադառնալով այն հարցին, թե Արցախի հայաթափումը չկանխելով՝ ՌԴ-ն իրապես պատժե՞լ է Փաշինյանին, և նրա հեռացումով արդյո՞ք դեպի դրականը կփոխվի ՌԴ-ի տեսակետը, Աթանեսյանը նշեց․ «ՌԴ-ն կարող էր պատժել Փաշինյանին՝ արցախցիներին պահելով Արցախում, լավ միջավայր ստեղծելով այնտեղ, և այդ դեպքում՝ Փաշինյանը կհանձներ իշխանությունը, քանի որ Սյունիքում ապրողները կտեսնեին, թե ինչքան բարձր է Արցախում կյանքի մակարդակը, իշխանության դեմ ներքևից բողոք կստեղծվեր»։

Ի դեպ, Վահրամ Աթանեսյանը խոսելով 2023-ի սեպտեմբերի 19-ին ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ռազմական օպերացիայի և արցախցիների բռնագաղթի թեմայով, նշեց, որ Արցախի իշխանությունը Ալիևի ներկայացուցչից Եվլախում բենզին է խնդրել՝ Արցախից տարհանում կազմակերպելու նպատակով։