Ջրհեղեղներ Հայաստանում. Շվեյցարիան Մարդասիրական օգնության կորպուսի մասնագետներ է գործուղում․ դեսպանություն

Լուրեր

24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2026 | 22:13
«Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է
24.04.2026 | 21:59
Հեգսեթը հայտարարել է՝ Եվրոպան Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ ունի
24.04.2026 | 21:47
«Միշտ Ապրիլի 24-ն ինձ համար այլ օր է եղել՝ ոչ սովորական». Սերժ Սարգսյան
24.04.2026 | 21:33
Կիսում ենք հայ ժողովրդի ցավն ու սուգը. Թուրքիայի ընդդիմադիր քրդական կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցին
24.04.2026 | 21:20
Պահանջում են պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին․ «Անկախ դիտորդ»-ը դիմել է Վարչական դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 21:12
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 193-ը 193-ի դիմաց
24.04.2026 | 21:05
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
24.04.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ապրիլի 24-ից հետո․ խաղաղությո՞ւն, թե՞ նոր լարում է սպասվում Հայաստանին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ
Բոլորը

Տեղատարափ անձրևների հետևանքով Հայաստանի հյուսիսային շրջաններում առաջացած ջրհեղեղները մարդկային զոհերի և խոշոր նյութական վնասների պատճառ են դարձել. տեղեկացնում են ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանությունից։

Որոշ բնակավայրերում ջրի և ցեխի մակարդակը գրեթե երկու մետր բարձրանալով առաջ է բերել բազմաթիվ ենթակառուցվածքների և տների փլուզում: Հայաստանի իշխանությունների խնդրանքով Շվեյցարիան պատրաստվում է աղետի գոտի գործուղել Մարդասիրական օգնության կորպուսի մասնագետներ, որոնք մասնավորապես իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում: Տեղում իրականացվելիք աշխատանքների համար Շվեյցարիան նախատեսում է առավելագույնը 500 000 շվեյցարական ֆրանկ գումար:

Տեղատարափ անձրևների հետևանքով Հայաստանի հյուսիսային շրջաններում առաջացած ջրհեղեղները մարդկային զոհերի և խոշոր նյութական վնասների պատճառ են դարձել: Ավելի քան 400 մարդ տարհանվել է: Բազմաթիվ ենթակառուցվածքներ, մասնավորապես ճանապարհներ և կամուրջներ, ինչպես նաև գազատարներ և ջրամատակարարման համակարգեր, վնասվել կամ շարքից դուրս են եկել: Որոշ գյուղերում տներ են փլուզվել, իսկ ցեխը և ջուրը գրեթե երկու մետր բարձրացել են: Հաշվի առնելով աղետի ծավալները, Հայաստանի իշխանությունները օգնություն ստանալու նպատակով դիմել են Եվրամիության քաղաքացիական պաշտպանութկան (EUCPM) համապատասխան մեխանիզմներին՝ խնդրելով մասնավորապես գործուղել քաղաքացիական շինարարության ոլորտի ճարտարագետներ:

Շվեյցարիան անմիջապես արձագանքել է այս խնդրանքին՝ առաջարկելով համապատասխան օգնություն: Ստանալով Հայաստանի իշխանությունների դրական պատասխանը և շահագրգռությունը, Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC) Հայաստան է գործուղում Մարդասիրական օգնության կորպուսի (SHA) թվով ութ մասնագետներ, այդ թվում՝ճարտարագետներ և տեխնիկական մասնագետներ: Նրանք Շվեյցարիայից Հայաստան են մեկնել երեկ երեկոյան՝ նպատակ ունենալով աջակցելու Հայաստանի իշխանություններին վնասված կամուրջների և այլ ենթակառուցվածքների գնահատման հարցում:

Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC), որ արդեն իսկ ներկա էր Հայաստանում և Հարավային Կովկասում, հրատապ արձագանքման այս ծրագրի համար նախատեսել է մինչև 500 000 շվեյցարական ֆրանկ աղետի գոտում, որը նաև երկրի ամենակարիքավոր շրջանների թվում է: Միաժամանակ Շվեյցարիան շարունակում է ուշի-ուշով հետևել Եվրոպայում և հարևան երկրներում հեղեղումների իրավիճակին: Շվեյցարիան պատրաստ է արագ արձագանքելու յուրաքանչյուր օգնության դիմումի: