Թուրքական BOTAŞ-ն ու ադրբեջանական SOCAR-ը էներգետիկայի ոլորտում նոր համաձայնագրեր են ստորագրել

Լուրեր

09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
Բոլորը

Ադրբեջանի պետական ​​նավթային SOCAR և Թուրքիայի պետական ​​նավթագազային BOTAŞ ընկերությունները էներգետիկայի ոլորտում նոր համաձայնագրեր են ստորագրել, հայտնել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովը։

«Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերությունը, ինչպես բոլոր ոլորտներում, հաջողությամբ զարգանում է նաև տնտեսության և էներգետիկայի ոլորտներում։ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի մասնակցությամբ SOCAR-ի և BOTAŞ-ի միջև էներգետիկայի ոլորտում ստորագրված համաձայնագրերը լրացուցիչ խթան կհաղորդեն տարածաշրջանում էներգետիկ անվտանգության ամրապնդմանը»,- գրել է Ջաբբարովը սոցցանցի իր էջում։

Թուրք նախարարն էլ հայտնել է, որ կողմերի միջև կնքվել է չորս համաձայնագիր։

«BOTAŞ-ի և SOCAR-ի միջև կնքված չորս պայմանագրերով ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով կտեղափոխվի Եվրոպա և Նախիջևան, իսկ մեր երկիր՝ Թուրքմենստանի գազը։ Մենք նաև ստորագրեցինք BOTAŞ-ի և AGSC-ի միջև բնական գազի մատակարարման պայմանագրի՝ մինչև 2030 թվականի վերջը երկարաձգման վերաբերյալ համաձայնագիր, որն ավարտվում է այս տարի։ Հուսով եմ, որ պայմանավորվածություններն օգուտ կբերեն երկու եղբայրական երկրներին»,- գրել է Բայրաքթարը X-ի իր միկրոբլոգում։