Նեթանյահուն կասկածում է մոտ ապագայում հրադադարի հնարավորությանը

Լուրեր

08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «անհավանական» է անվանել մոտ ապագայում Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմում հրադադարի հաստատման հեռանկարները։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջարկած համաձայնությունը՝ դադարեցնել ռազմական գործողությունները և ազատ արձակել գրոհայինների մոտ պահվող պատանդներին, ընդամենը ուրվագիծ է, գրում է VOA-ն։

«Այն պնդումները, թե մենք համաձայնել ենք հրադադարի՝ առանց մեր պայմանների կատարման, իրականությանը չեն համապատասխանում»,- ասել է նա:

Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահը ներկայացրել է Գազայի հատվածում հրադադարի նոր ծրագիր, որը ներառում է մարտերի սկզբնական դադարեցում և ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող որոշ պատանդների ազատ արձակում:

Մինչ իսրայելցի պաշտոնյաները կասկածի տակ էին դնում զինադադարի առաջարկի մանրամասները, Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնեցին, որ հաստատվել է ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված ևս չորս պատանդների մահը: Նրանց շրջանում կան երեք տարեց տղամարդիկ, ովքեր ապարդյուն աղաչում էին իրենց գերեվարողներին ազատ արձակել իրենց։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջարկը քննարկել էր իսրայելցի պաշտոնյաների հետ, հայտարարել է Պետքարտուղարությունը՝ նշելով, որ ծրագիրը «բխում է Իսրայելի անվտանգության երկարաժամկետ շահերից»։