ՌԴ-ն օգտագործում է եկեղեցուն՝ հարվածելու ՀՀ-ի դեմոկրատիային, թուլացնելու պետությունը, խոր ճեղքեր ստեղծելու․ Աննա Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի հետ պրոցեսի այս փուլում կարևոր թեման սահմանազատումն է, որի շուրջ ծագեցին բողոքի ընդվզման ակցիաներ՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, խորհրդարանական ընդդիմության, այլ ուժերի կատարմամբ։ Factor TV-ի հետ հարցազրույցում ԱՄՆ Մասաչուսեթսի Սթոունհիլ քոլեջի քաղաքագիտության դասախոս Աննա Օհանյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է նա տեսնում ՀՀ ներքին իրադրությունը, ի՞նչն է սխալ/ճիշտ անում Փաշինյանը, ինչի՞ն են միտված պրոցեսները, նշեց, թե սահմանազատումը կարող է անվտանգային դրական միջավայր բերել հայ-ադրբեջանական սահմանին․

«Սահմանազատումը վնասում է Ալիևի ռեժիմին, քանի որ ադրբեջանական հանրությունը տեսնում է, որ ՀՀ-ն պատերազմ չի ուզում, ինչը Ալիևի նարատիվին դեմ է, դա նաև թուլացնում է Ադրբեջանում բանակի դերը։ Ես զարմացա, որ Ալիևը սահմանազատման գնաց, քանի որ դա իր ռեժիմի դեմ է։ Սահմանազատված սահմանը ապահով է, կանխարգելում է ագրեսիաները։ Եթե սահմանների ստաբիլություն առաջացավ և ագրեսիան՝ որպես սահմանզատման գործիք թուլացավ, ՌԴ-ի գործոնը ևս կթուլանա։ Դա է ամենակարևոր գործոնը ՌԴ-ի թուլացման այս ռեգիոնում»։ Ինչքանո՞վ է հավանական, որ Հայաստանը և Ադրբեջանը կնքեն խաղաղության պայմանագիր․ աշխարհաքաղաքական ուժերի միջև մրցակցության այս էտապը դա թույլ տալի՞ս է։ Աննա Օհանյանը տեսնում է Ռուսաստանի դերակատության նվազում և Արևմուտքի՝ առավել մեծ չափով ներգրավում ռեգիոնի խնդիրների լուծումներում։ Ինչքան էլ աշխարհաքաղաքական ուժերը փորձեն մերձեցնել հայ-ադրբեջանական տեսակետները և հասնել պայմանագրի, ըստ փորձագետի՝ իրական խաղաղությունը գործակցության միջոցով է հնարավոր հասնել․

«Ադրբեջանը հեշտ պատերազմ կսկսի, քանի դեռ տնտեսական կապեր չկան Հայաստանի հետ։ Այսինքն, կապերի բացակայությունը վտանգավոր է։ Եթե լինեն նման կապեր, ապա Ադրբեջանում կստեղծվեն խմբեր, որոնք դեմ կլինեն պատերազմին»։

Անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին․ Եկեղեցական է ընդդիմության վարչապետի այլընտրանքային թեկնածուն։ Հայ առաքելական եկեղեցին առաջնորդում է ընդդիմադիր շարժում, ինչին Փաշինյանի թիմը բավականին ագրեսիվ և սուր է մոտենում՝ օրակարգ բերելով եկեղեցուն ամբողջական հարկման ենթարկելու օրակարգ։ Աննա Օհանյանը այստեղ տեսնում է հետևյալ վտանգը, որ ՌԴ-ն փորձում է հիմնվել պահպանողական ինստիտուտների վրա, ինչպիսին եկեղեցին է՝ հարվածելու ՀՀ-ի ժողովրդավարությանը, թուլացնելու պետությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան