Շուրջ 31 մլն դրամ եկամուտ. ի՞նչ է հայտարարագրել Սուրեն Պապիկյանը

Լուրեր

24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2026 | 22:13
«Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է
24.04.2026 | 21:59
Հեգսեթը հայտարարել է՝ Եվրոպան Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ ունի
24.04.2026 | 21:47
«Միշտ Ապրիլի 24-ն ինձ համար այլ օր է եղել՝ ոչ սովորական». Սերժ Սարգսյան
24.04.2026 | 21:33
Կիսում ենք հայ ժողովրդի ցավն ու սուգը. Թուրքիայի ընդդիմադիր քրդական կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցին
24.04.2026 | 21:20
Պահանջում են պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին․ «Անկախ դիտորդ»-ը դիմել է Վարչական դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 21:12
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 193-ը 193-ի դիմաց
24.04.2026 | 21:05
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
24.04.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ապրիլի 24-ից հետո․ խաղաղությո՞ւն, թե՞ նոր լարում է սպասվում Հայաստանին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անցած տարի ստացել է 31․1 մլն դրամ եկամուտ, որից 21․5 մլն դրամն աշխատավարձ է պաշտպանության նախարարությունից, 7․8 մլն դրամը՝ վարձակալության տրված գույքի դիմաց վարձավճար, մոտ 1․8 մլն դրամը ֆինանսների նախարարությունից հիփոթեքի եկամտահարկի վերադարձ է։

Նախարարի բանկային 4 հաշիվներին տարեվերջին ընդհանուր եղել է 18․6 մլն դրամ և 27․9 հազար դոլար, կանխիկ գումարը՝ 20 հազար դոլար և 10 հազար եվրո։

Տարեվերջին Պապիկյանի ունեցած 2 վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է 41․6 մլն դրամ և 16․7 մլն դրամ, երկուսն էլ հիփոթեք են։ Վարկերի մարմանը նախարարն ուղղել է մոտ 17․3 մլն դրամ, 5 մլն դրամ էլ ծախսել է անշարժ գույքի վերանորոգման համար։

Ս․ Պապիկյանի անշարժ գույքի կազմը չի փոխվել․ նա հայտարարագրել է բնակարան Արաբկիրում, 3 կտոր հողամաս՝ Լոռու Բերդ համայնքում։ Երևանում 90 օրից ավելի բնակվել է Կենտրոնում առանձնատանը։ Չի փոխվել նաև կառուցվող «Բյուրեղ» թաղամասում բնակարանի համար «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին տրված փոխառության չափը՝ 75․5 մլն դրամ։

Ս․ Պապիկյանը Երևանի պետական համալսարան հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Նախարարի կինը՝ Արմինե Մուրադյանը, միայն ֆինանսական շարժ է  հայտարարագրել։ Նրա բանկային հաշիվներին եղել է  շուրջ 5 մլն դրամ և 17․7 հազար դոլար, կանխիկ՝ 2000 եվրո և 3․4 մլն դրամ։ Ընդհանուր 707 հազար դրամ եկամուտ Մուրադյանը ստացել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությունից և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից՝ այլ եկամուտ (հեղ․՝ երեխայի խնամքի արձակուրդային նպաստ է):

Գայանե Խաչատրյան