Ցանկացած մուտք ԱԳՆ ենթադրում է ռեժիմի պահպանում․ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Հասարակություն
31.05.2024 | 15:03ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ Արտաքին գործերի նախարարությունը անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է։
«Հետևապես, ցանկացած մուտք ենթադրում է ռեժիմի պահպանում։ Հորդորում ենք ձեռնպահ մնալ ռեժիմի խախտման որևէ գործողությունից»,- ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները այս պահին ակցիա են իրականացնում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության շենքի մոտ ու փորձում են մտնել ԱԳՆ։