«Քրեական գործով որևէ ապացույց չկա»․ Գագիկ Սարգսյանի պաշտպանը պնդում է՝ ահաբեկչության մեղադրանքն անհիմն է

Լուրեր

03.08.2026 | 13:56
Մարոկկոյում նշել են իսպանական Սեուտա միգրանտների զանգվածային ներխուժման պատճառը
03.08.2026 | 13:49
Ռուբինյանի ընտրության ժամանակ իրավիճակը լարվեց. Մեսրոպ Մանուկյանը խախտումների մասին է խոսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:43
Եթե ինձ ասեք՝ երրորդ մասեցի ԱԺ նախագահ, բացարձակ չեմ վիրավորվի․ Ռուբինյանը՝ «կալուգացի» բառի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:35
Այս փուլը չպետք է դառնա դրոշների մասին պատերազմ. Աննա Գրիգորյանը`Արցախի դրոշների բացակայության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:29
Մեսին դեռ մտադիր չէ հեռանալ Արգենտինայի հավաքականից. աղբյուր
03.08.2026 | 13:20
Մոտիկից ադրբեջանցի տեսե՞լ եք. հարցից Գառնիկ Դավթյանը ընդհատեց ճեպազրույցը և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:12
Վայոց ձորի 2 համայնքներում հողատարածքներ են ապօրինի օտարվել, այդ թվում՝ Եղեգնաձոր համայնքի քաղաքային մարզահամալիրի տարածքը
03.08.2026 | 13:02
Իրանը հայտնել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ներկայում բանակցություններ չեն ընթանում
03.08.2026 | 12:53
«Ավինյանը «Մուլտի Վելնես»-ն է խլում, Կոնջորյանի կինը՝ հազարավոր դոլարներ աշխատավարձ, Ռուբինյանի եղբայրը՝ պաշտոն ստանում». Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:47
Պատգամավորներն ԱԺ նախագահ են ընտրում. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 12:45
Ինչու եմ ես «պրիմիտիվ» ժեստի համար 2 ամիս կալանավորվել. Ռուբեն Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:36
«Ռուբինյանի՝ մարտի 1-ին կալանավորված հայրն անմեղ էր. այո՛, պարոն Քոչարյան, այդպես զարմացած մի նայեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:26
Հենրիխ Մխիթարյան. «Հիմա ես «Ինտերի» ամենատարեց խաղացողն եմ, և դա շատ բան է նշանակում»
03.08.2026 | 12:20
Վեց հրեաներ հարձակվել են Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբեանց վանքի մուտքի դռան վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:10
Այսօր ԱԺ նախագահ կընտրվի // Ուկրաինան Wildberries-ի հերթական պահեստին է հարվածել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Գագիկ Սարգսյանի դեմ գործը սարքվել է ՔՊ-ական դառնալ ցանկացող անձի միջոցով»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ ահաբեկչություն իրականացնելու մեղադրանքով կալանավորված ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանի պաշտպան Մկրտիչ Դավթյանը։
«Քրեական գործով որևէ ապացույց չկա։ Մեկ անձնավորություն կա, որը 2018 թ դիմել է՝ ՔՊ անդամ դառնալու համար, սակայն, դիմումը մնացել է այդպես և 2021 թվականին պարզվել, որ այն կորել է։ Նորից է դիմում գրել, Հովիկ Աղազարյանն ու նրա տղան են հանձնաժողովի կազմում եղել, մերժել են, ինչից հետո այդ տղան դարձել է շարժման մասնակից և ծանոթացել Գագիկ Սարգսյանի ընկերոջ հետ։ Նա նշել է, որ Սարգսյանին չի ճանաչել, երբեք չի շփվել, բայց հանկարծ Գագիկ Սարգսյանի ընկերոջը պատմել է, թե իբրև գնացել են ահաբեկչական գործողություն իրականացնելու՝ Գագիկ Մելքոնյանի տուն»,- նշեց փաստաբանը։

Հիշեցնենք՝ մարտի 13-ին Քննչական կոմիտեն որոշ մանրասներ էր հաղորդել մեղադրանքից։ Մասնավորապես, ըստ ՔԿ-ի՝ Հայաստանի քաղաքացի Գ.Ս.-ն և նախաքննությամբ դեռևս չպարզված անձինք, հակաիշխանական հայացքներ ու Հայաստանում գործող իշխանության հետ գաղափարական թշնամանք են ունեցել և 2024-ի փետրվարի 10-ին Երևանի Նոյ Թաղամասի 143/1 հասցեում, իսկ 2024-ի փետրվարի 20-ին՝ Գյուլբենկյան 30/3 և Գյուլբենկյան 33 հասցեներում ահաբեկչություններ են կազմակերպել:

«Գ.Ս.-ն կազմակերպել է Ա.Գ.-ի և Է. Պ.-ի կողմից ահաբեկչություն։ Ա.Գ.-ն, Է.Պ.-ի հետ նախապես քննարկելով կատարվելիք գործողության մանրամասները, 2024-ի փետրվարի 10-ին իր բնակության վայրում նրան է փոխանցել նախապես պատրաստված ինքնաշեն պայթեցման սարքը, ապա ուղևորվել են Երևանի Նոյ թաղամասի նախապես որոշված հասցե, որտեղ Է.Պ.-ն, կարծելով, թե այդ թաղամասի 143/1 հասցեում գտնվող առանձնատունը պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանին, Ա.Գ.-ն պայթեցման սարքը պարսպի վրայից նետել է առանձնատան աջ անկյունային հատվածը: Նույն օրը՝ ժամը 04:30:02-ին սարքը պայթել է և առանձնատան սեփականատեր Ա.Բ.-ին պատճառել է առնվազն խոշոր չափերի գույքային վնաս: Բացի այդ, ըստ Քննչական կոմիտեի, Վ.Հ.-ն, Գ.Ս.-ի և նախաքննությամբ դեռևս չպարզված անձանց կազմակերպմամբ, 2024-ի փետրվարի 20-ին, Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, «Միավորված աշխատանքային կուսակցության» հիմնադիր ղեկավար Գուրգեն Արսենյանի կուսակցության գրասենյակի մուտքի մոտ և գրասենյակից 9 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրի ծառի տակ ինքնաշեն պայթեցման սարքեր են տեղադրել, սակայն այդ սարքերը չեն պայթել և նշված հետևանքները վրա չեն հասել պատահականությամբ»,- նշվել է Կոմիտեի հաղորդագրությունում։

Առաջադրված մեղադրանքը չի ընդունում ինչպես Սարգսյանը, այնպես էլ վարույթի շրջանակներում կալանավորված մյուս անձինք։ Ավելին, պաշտպանական կողմն ընդգծում է՝ ահաբեկչության հետ կապ չունեցող այլ մեղադրանքներ են միացվել գործին.

«Հետագայում, որ ամրապնդեն, թե Գագիկ Սարգսյանը մասնակցել կամ կազմակերպել է ահաբեկչությունը, ցույց տան ջանասիրություն քննչական ապարատի կողմից, երկու այլ քրեական գործեր ևս բերել և միացրել են։ Մեկը՝ Ռոմանոս Պետրոսյանի հաղորդումն է այն մասին, թե իրեն, իբրև, զանգել և սպառնացել են, որ կարող են ահաբեկչություն կատարել իր նկատմամբ։ Դա չի բացահայտվել, բերել միացրել են՝ այս գործին։ Մյուսը՝ Ռուբեն Ռուբինյանինը, որի պնդմամբ՝ իր նկատմամբ ևս անհայտ հեռախոսահամարից զանգ է եղել և սպառնացել են։ Այդ քրեական գործով ևս զանգահարողը հայտնի չէ, բայց քրեական գործը բերել ու միացրել են՝ իբրև թե փորձելով Գագիկ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքն առավել ամրապնդել»,- ասուլիսի ժամանակ նշեց Թաթուլ Պետրոսյանը։

Մեղադրանքն առաջադրելուց ժամեր անց նախաքննական մարմնի կողմից «Ձայն հայրենյաց» մտավորականների նախաձեռնության անդամ, «Զարթոնք» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար, մշակույթի գործիչ Գագիկ Սարգսյանին կալանավորելու միջնորդություն ներկայացվեց։ Դատարանը, սակայն, քննչական մարմնի երկամսյա ժամկետով կալանավորելու պահանջը բավարարեց մասնակի. Սարգսյանը կալանավորվեց մեկ ամսով։ Հետագայում, սակայն, կալանքը երկարաձգվեց։

Ուշագրավ է, որ մեղադրանքն առաջադրելուց հետո, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն աշխատանքից դիմում գրելու և ազատվելու առաջարկ էր արել Սարգսյանի որդուն՝ լրագրող Արամ Սարգսյանին։

Ռոզա Վարդանյան