Փարաքար համայնքը նոր ղեկավար ունի

Լուրեր

11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
11.08.2026 | 18:12
Տպավորիչ գոլ՝ սեփական կիսադաշտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:02
ՔՊ-ականը՝ ադրբեջանական գազ գնելու հնարավորության մասին // Ասադը ցմահ ազատազրկման դատապարտվեց․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 17:58
Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ
11.08.2026 | 17:55
Հայաստանի և Լիտվայի վարչապետները շնորհավորել են միմյանց
11.08.2026 | 17:49
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 17:40
Ջուլհակյանի թեկնածությունը վտանգավոր է և սպառնալիք ՀՀ անվտանգության համար․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 17:28
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևան և Գյումրի քաղաքներում
11.08.2026 | 17:15
Իսլամ Մախաչևը շնաձուկ է որսացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:59
Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայությունն է իրականացրել
11.08.2026 | 16:53
Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
11.08.2026 | 16:38
Քանի՞ «քյաբաբ» եք տվել ՔՊ-ին, որ Վարդևանյանին ընտրել են ԱԺ փոխնախագահ․ Խամոյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:29
Լուիս Էնրիկեն մտադիր է կրկնել «Ռեալի» պատմական նվաճումը Չեմպիոնների լիգայում
11.08.2026 | 16:19
Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները
Բոլորը

Փարաքար համայնքի ավագանու քվեարկությամբ համայնքի ղեկավար է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը, այս մասին ֆեյսբուքի էջում հայտնել է Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը։

«Գյուլնազարյանի գլխավորությամբ համայնքը կշարունակի զարգացման իր ճանապարհը և առաջիկա տարիներին միասին կենսական նշանակության բազմաթիվ խնդիրներ կլուծվեն»,- գրել է մարզպետը։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել 2022 թվականի հունվարից Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Մինասյանը։ Հրաժարականը կապված էր նրան անվստահություն հայտնելու գործընթացի հետ:
«Հայտարարում եմ, որ ավագանու «Դավիթ Մինասյան» խմբակցության արդեն նախկին անդամ Էմին Երիցյանը խախտել է քաղաքական պայմանավորվածությունը՝ միանալով Փարաքար համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացին: Իբրև հուսալի գործընկեր՝ ստեղծված իրավիճակի մասով կրում եմ քաղաքական պատասխանատվություն և հրաժարական եմ ներկայացնում Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնից»,- գրել էր նա ֆեյսբուքյան էջում։

2021-ին ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Փարաքարի ավագանիում «Ապրելու Երկիր» կուսակցությունը ստացել էր 10 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 6 մանդատ, իսկ «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ 5, սակայն համայնքի ղեկավար ընտրվեց ամենաքիչ ձայներ ստացած ուժի թեկնածուն։ Որպեսզի Դավիթ Մինասյանը դառնար համայնքի ղեկավար, ՔՊ-ն և «Դավիթ Մինասյան» դաշինքը պայմանավորվեցին, որ ընտրվելուց հետո առաջին 2,5 տարին ղեկավարելու է Մինասյանը, հաջորդ 2,5 տարին՝ ՔՊ-ի թեկնածուն։

Մանյա Պողոսյան