Բարեփոխումների արդյունքում նախատեսվում է, որ ՀՀ բարձրագույն կրթության համակարգը ձեռք կբերի միջազգային հեղինակություն․ փոխնախարար

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մասնակցել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական համաժողովին և Գլոբալ քաղաքականության ֆորումի աշխատանքներին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Պատվիրակության կազմում էին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը:

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է համաժողովի պաշտոնական բացման արարողությանը, ինչպես նաև մի շարք պանելային քննարկումների:

Պատվիրակության ղեկավարների համար նախատեսված կլոր-սեղան քննարկմանը Արթուր Մարտիրոսյանը հանդես եկել ելույթով, որում անդրադարձել է ներկայիս արագ փոփոխվող պայմաններում կրթության ոլորտի մարտահրավերներին և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին: ԿԳՄՍ փոխնախարարը ներկայացրել է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի հիմնական դրույթները՝ մասնավորապես անդրադառնալով կրթության կազմակերպման սովորողակենտրոն և մասնակցային մեխանիզմների ընդլայնմանը, տվյալների վրա հիմնված կառավարման համակարգի ամրապնդմանը՝ որոշումների կայացման ներառական, մասնակցային, ինքնավար, թափանցիկ և հաշվետու համակարգի ներդրմանը, ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտին հատկացվող պետական ֆինանսավորման ծավալների աստիճանական աճին՝ ֆինանսավորման ձևերի բազմազանեցմամբ և արդյունավետ մեխանիզմների ներդրմամբ:

«Այս ամենի շնորհիվ Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության համակարգը ձեռք կբերի միջազգային հեղինակություն և կնպաստի բարեվարքության սկզբունքների բարձրացմանը՝ միաժամանակ հնարավորություն տալով ավելացնելու գրավչությունը և ընդլայնելու համագործակցության շրջանակն այլ առաջատար երկրների բուհերի հետ՝ ապահովելով շարժունության գործընթացի թվային կառավարումը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը։

Նա նշել է նաև այն միջոցառումների մասին, որոնք միտված են բուհերի ինքնավարության և ակադեմիական ազատության ապահովմանն ու զարգացմանը, որակյալ կրթության կազմակերպմանը, միջազգայնորեն ընդունելի կրթական ծրագրերի լիցենզավորմանը, հավատարմագրման և մշտադիտարկման լրամշակված միասնական գործիքներին։ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ բարեփոխումների արդյունքում նախատեսվում է, որ ՀՀ բարձրագույն կրթության համակարգը ձեռք կբերի միջազգային հեղինակություն և կհամապատասխանի Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի արժեքներին և չափանիշներին: Անդրադառնալով համաժողովի ավարտին ընդունվելիք Տիրանայի կոմյունիկեին՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ՀՀ-ն միանում է վերջինով ամրագրված դրույթներին և պատրաստ է կատարել բոլոր հանձնառությունները Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ներառականության, նորարարականության և փոխկապակցվածության ապահովման գործում:

Համաժողովի օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր՝ Բոլոնիայի գործընթացի առանցքային պարտավորությունների իրականացման լավագույն փորձն ու մարտահրավերները, միջազգային համագործակցության զարգացման հեռանկարները՝ խթանելով Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում շարժունությունը, թվային հմտությունների կիրառումը եվրոպական աշխատաշուկայում, ակադեմիական որակավորումների ճանաչման հնարավորություններն ու մարտահրավերները և այլն:

Տիրանա կատարած այցի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել ԵՀ կրթության հարցերով գլխավոր տնօրենության ներկայացուցչի, ինչպես նաև Բուլղարիայի, Ռումինիայի, Ղազախստանի և Հունաստանի պատվիրակությունների ղեկավարների հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր: