Կարգերի փոփոխություններ և դրույքաչափերի իջեցում ենք կատարելու․ Արայիկ Հարությունյան

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Կրթության նախարար Արայիկ Հարությունյանը կիսում է ուսուցիչների մտահոգությունը, որ դրույքաչափերը շատ ծանրաբեռնված են, որի արդյունքում  ուսուցիչները ստիպված են լինում նույն աշխատանքը մի քանի անգամ կատարել։ 

Այս մասին այսօր Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ խորհրդակցության ժամանակ ասաց նախարարը՝ պատասխանելով դպրոցներից մեկի տնօրենի հարցին՝ երբ կիջեցվեն դրույքաչափերը։ 

«Այս հարցն իրոք քննարկվում է, ուսուցիչների ծանրաբեռվածությունը պայմանավորված է լրացուցիչ թղթաբանություններով։ Մենք կարգերի փոփոխություններ ենք անելու որպեսզի ուսուցիչները նույն աշխատանքը մի քանի տեղ չանեն։ Նույն մատյաներն էլեկտրոնային դարձնելու ուղղությամբ ենք աշխատում, իսկ քանի դեռ այդ կարգերը չեն փոխվել, խնդրում եմ այդ փաստական տվյալները պարտաճանաչ կերպով լրացնել, քանի որ դրանք մեզ համար կենսական նշանակություն ունեն»,-ասաց նախարարը՝ վստահեցնելով, որ առաջիկայում ուսուցիչները իրենց աշխատանքը կկարտարեն, ոչ թե և՛ մատյանում, և՛ Dasaran․am-ում,  և այլ ընդամենը մեկ տեղ։ 

Նախարար Հարությունյանը խոսեց նաև օտարալեզու դպրոցների տված կրթության որակի մասին, քանի որ լեզունների իմացությունը անհրաժեշտ է լավ հիմքի վրա դնել դպրոցից և առանց կրկնուսույցների։ 

«Ինձ համար շատ հստակ է, որ օտարալեզու դպրոցների բացումը օտար լեզուների իմացության հարցը ողջ հանրապետությունում չի կարող լուծել, այս հարցը պետք է լուծել վերապատրաստումների միջոցով։ Նախարարությունը համագործակցության հուշագրեր է ստորագրել և ակտիվ աշխատում է, որպեսզի վերապատրաստվող ուսուցիչների թիվն ավելանա»,-ասաց նախարարը։