Կրթության նախարարությունը մշակել է դպրոցների ֆինանսավորման նոր բանաձև, որի արդյունքում թերբեռնված դպրոցները կունենան ֆինանսական աջակցություն

Լուրեր

12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
Բոլորը

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր անցկացրեց Երևանի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցություն, որի ընթացքում դպրոցի տնօրենները բարձրաձայնեցին իրենց դպրոցներում առկա խնդիրները։

Դպրոցի տնօրեններից մեկն, օրինակ,  խոսեց համընդհանուր ներառական կրթությանն անցնելու անհրաժեշտության մասին։

Արայիկ Հարությունյանը նկատեց, որ իր  գործունեության ամենակարևոր գործառույթն է դառնալու համընդհանուր ներառման հասնելը, ինչը մեր հասարակությանն այլ հաջողությունների կհասցնի, քանի որ ներառական կրթության համընդհանուր ներառման հասնելը պետք է ոչ միայն հաշմանդամություն ունեցող աշակերտներին, այլ՝ ողջ հասարակությանը։ 

Երևանի թիվ 20 դպրոցի տնօրեն տիկին Խոսրովյանն էլ հարցի վերաբերյալ նկատեց, որ համընդհանուր ներառմանն անցնելուց հետո որակյալ կրթության համար պետք է վերանայել դասարաններում աշակերտների քանակը։

Նախարար Հարությունյանն էլ ի պատասխան նշեց, որ, թեև, այս պահին այդ հարցի կարգավորման բանաձև չկա, սակայն կիսում է մտահոգությունը, որ դասարանների համար սահմանված երեխաների թիվը, որն առավելագույնը պետք է լինի 35, շատ է։ 

 30 տարի շարունակ դպրոցի տնօրեն աշխատող պարոն Քարամյանը նախարար Հարությունյանին դիմեց մեկ այլ խնդրով, որը վերաբերում էր աշակերտների թվով դպրոցների ֆինանսավորմանը։ 

Արայիկ Հարությունյանն էլ ի պատասխան նկատեց, որ նախարուրությունը մշակել է դպրոցների ֆինանսավորման նոր բանաձև, որի արդյունքում թերբեռնված դպրոցները կունենան ֆինանսական բարելավում։ 

Արայիկ Հարությունյանն անդրադարձավ նաև՝ դպրոցների տնօրենների՝ բյուջեի հաշվին կատարած խնայողությունները ազատ չտնօրինելու խնդրին։

«Դուք ձեր ֆինանսական միջոցները կարող եք ինքնուրույն տնօրինել եղած կարգավորումների սահմաններում, կարող եք ինքնուրույն որոշել ձեր հաստիքացուցակները, սակայն, դրանք պետք է այնպես կազմել, որ տարվա վերջում չունենաք խնդիրներ»,-ասաց նախարարը։ 

Արայիկ Հարությունյանը նաև նշեց, որ Երևանի ավագանու անդամ եղած ժամանակ մշտապես բախվել է խնդրին, երբ դպրոցների տնօրեններն ասում էին, որ գումար ունեն, սակայն քաղաքապետարանը չի թողնում դրանք ծախսել։

«Դուխով ծախսեք, բայց խելամիտ»,-ասաց նա։